Արա Թորոսյան (Մուրզո)
(Վերահղված է Թորոսյան Արա (Մուրզո)ից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Արշակի Թորոսյան (հայտնի է որպես Մուրզո, մայիսի 10, 1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող։
Արա Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1972 (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր, երաժշտական ձևավորող |
Գործունեություն | 1980-ներկա |
Կրթություն | Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն խմբագրել
- 1979-1990 թվականներին սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում
- 1996 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը
- 1990 թվականին ներկայացել է մենահամերգով Երևանում և ՀՀ մարզերում
- 1991-1998 թվականներին համագործակցել է «Հայեր» համույթի հետ, 1996-1999 թվականներին` համույթի «Դո-Ռե-Մի» նախագծում
- 1989-1990 թվականներին աշխատել է «Կանազ» մշակույթի պալատում՝ որպես նվագախմբի ղեկավար
- 1990-1994 թվականներին` «Հայեր» երաժշտական կենտրոնում՝ որպես երաժշտական ձևավորող
- 1994-1996 թվականներին` մոսկովյան «РТР» հեռուստաընկերությունում` որպես մանկական և երիտասարդական ծրագրերի երաժշտական խմբագիր
- 1999-2001 թվականներին համագործակցել է դերասան, երգիչ Միքայել Պողոսյանի հետ
- 2001-2007 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում
- 2007 թվականից աշխատում է «Թաթա» պրոդյուսերական կենտրոնում՝ որպես երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և ձևավորող[1][2]
Ֆիլմերի երաժշտություն խմբագրել
Մի շարք ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է՝
- «Մարիամ»
- «Սուրբ ծեսերի երկիր»
- «Արարատից Սիոն»
- «Չգրված օրենք»
- «Երևան ջան»
- «Երևան բլյուզ»
Եղել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցած մի քանի հայաստանյան երգերի երաժշտության պրոդյուսերը և ձևավորողը՝
- Անդրե` «Without Your love»
- Հայկո` «Anytime»
- Մոնիկա Մանուչարովա` «Blue Bird»
- Ինգա և Անուշ Արշակյաններ` «Ջան-Ջան»
- Եվա Ռիվաս` «Apricot Stone»
Մրցանակներ խմբագրել
- 1993 «Ասուպ», «Տարվա լավագույն գործիքավորող»
- 2001 «Կռունկ», «Տարվա լավագույն գործիքավորող»
- 2001 «Սայաթ-Նովա», մրցանակաբաշխություն
- 2004 Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխություն, «Տարվա լավագույն գործիքավորող»
- 2008 «Ոսկե Քնար», «Հայ ազգային երաժշտության մասսայականացման ներդրման համար»
- 2010 «Տաշիր» մրցանակաբաշխություն, «Տարվա լավագույն երաժշտական պրոդյուսեր»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արա Թորոսյանի կենսագրությունը AV Production.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Արա Թորոսյան (Մուրզո)