Արարատից Սիոն
«Արարատից Սիոն» (անգլ.՝ From Ararat to Zion), հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և Վէմ մեդիա արվեստներ (Vem Media Arts) ստուդիայի նկարահանած ֆիլմը, որը ներկայացնում է հայ ժողովրդի դերն ու ներդրումը մարդկության պատմության մեջ, քրիստոնեության առաքելության և Սուրբ հողի վրա հայերի ներկայության մասին։
Արարատից Սիոն անգլ.՝ From Ararat to Zion | |
---|---|
Երկիր | Հայաստան Եգիպտոս Իսրայել Թուրքիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էդգար Բաղդասարյան |
Սցենարի հեղինակ | Մեսրոպ քահանա Արամյան |
Տևողություն | 71 ± 1 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի մասին
խմբագրել«Արարատից Սիոն» ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ըստ քահանա Մեսրոպ Արամյանի սցենարի, ով նաև ֆիլմի պրոդյուսերն է։ ֆիլմի հովանավորներից են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը։ Նկարահանման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ֆիլմի սյուժեում և պատմության մեջ ներառված են ասորական, հունական, եգիպտական և այլ աղբյուրներ։
Ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում 2010 թվականի մայիսի 5-ին[1]։ 2010 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Վավերագրական ֆիլմերի մրցույթ ծրագրում[2]։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է Սուրբ Երկրի ժառանգության մեջ հայերի հոգևոր ներկայության մասին։ Պատմական վայրիվերումներում, ահռելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակումից ի վեր։ Ֆիլմում օգտագործված պատմական տվյալների մեծ մասը հայ պատմագրության մեջ պահպանված չէ, և հայ ինքնության կարևորագույն վկայությունները ցուցադրվում են առաջին անգամ։
Ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»՝ «մահը տեսնող»։ 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել։ Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են[3]։
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- Սցենարի հեղինակ և պրոդյուսեր՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան
- Պատմող՝ Էյդան Քուին
- Գլխավոր օպերատոր՝ Ռուբեն Գասպարյան
- Օպերատորներ
- Մկրտիչ Բարոյան (Իսրայել, Եգիպտոս)
- Վազգեն Մուրադյան (Իսրայել)
- Արթուր Ղարայան (Արարատ լեռ)
- Երաժշտության հեղինակ՝ Արա Թորոսյան
- Մոնտաժ` Արտակ Դոխոլյանի
- Թարգմանություններ՝ (կարդում է) Դեբրա Սփերլինգ
- Հայերեն տեքստ՝ Արա Դեղտրիկյան
Մրցանակներ
խմբագրել- «Եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ», Swansea Bay կինոփառատոն, Միացյալ թագավորություն[4]
- Globians World and Culture Documentary գերմանական կինոփառատոնի ֆիլմերի ընտրացանկ
- Մոսկվայի «Վավերագրական ֆիլմեր» անվանացանկի աշխարհում ճանաչման արժանացած ժապավեն
- Ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը և սցենարիստ ու պրոդյուսեր Մեսրոպ Արամյանը պարգևատրվել են "Մեսրոպ Մաշտոց" շքանշանով (2010, ԼՂՀ)[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Արարատից Սիոն». www.gaiff.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ Mediamax. «Արարատից Սիոն». bravo.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ ««Արարատից Սիոն»-ը շարունակում է իր հաղթարշավը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Արարատից Սիոն փաստագրական ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը պարգևատրվել են Մեսրոպ Մաշտոց շքանշանով». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.