Ներսես Թովմասյան

հայ տնտեսագետ
(Վերահղված է Թովմասյան Ներսեսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ներսես Ռաֆայելի Թովմասյան (հունվարի 3, 1910(1910-01-03)[1][2], Խեք[1][2] - նոյեմբերի 17, 1989(1989-11-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971

Ներսես Թովմասյան
Ծնվել էհունվարի 3, 1910(1910-01-03)[1][2]
ԾննդավայրԽեք[1][2]
Մահացել էնոյեմբերի 17, 1989(1989-11-17)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1][2] (1969)
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1][2] և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1][2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ներսես Թովմասյանը ծնվել է 1910 թվականի հունվարի 3-ին Խեք գյուղում (Հայք, Հայոց ձոր գավառում։ 1937 թ. ավարտել է Երևանի համալսարանը։ 1963-1966 թվականներին եղել է Երևանի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, 1967-1968 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1968 թվականից նույն ինստիտուտի տնտեսագիտական պատմության և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչն է։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի միջին դարերի տնտեսագիտական մտքի պատմության[3], մարքսիստական քաղաքատնտեսության հարցերին, արդի բուրժուական քաղաքատնտեսության քննադատությանը[4]։

Երկեր խմբագրել

  • Աշխատավարձի ժամանակակից բուրժուական տեսությունների ռեակցիոն էությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Սոցիալիստական էկոնոմիկայի զարգացումը Բուլղարիայի Ժողովրդական ռեսպուբլիկայում։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Սպառողական կոոպերացիայի ծագումը և զարգացումը Հայաստանում։ Կ. Պ. Կարագյան, պատ. խմբ. Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ, 1957։
  • Ժամանակակից ռևիզիոնիզմի քննադատությունը քաղաքատնտեսության հարցերում։ Ն. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Հավելյալ արժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուսմունքի անկյունաքարն է։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Դավիդ Ռիկարդոյի արժեքի թեորիան։ Դասախոսություն տնտեսական ուսմունքների պատմության դասընթացից, Ն. Ռ. Թովմասյան, Երևան, ԵՊՀ հրատ., 1959:
  • Մանրբուրժուական տնտեսագիտության քննադատության ուրվագծեր։ (XIX դար)։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Շինարարության էկոնոմիկա։ Դասագիրք, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Բ. Ս. Միրզոյան, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Արդի հակամարքսիստական քաղաքատնտեսության քննադատության ուրվագծե։ Ն. Ռ. Թովմասյան, Երևանի պետական համալսարան, Երևան, Հայպետհրատ, 1963։
  • Տնտեսագիտական ուսմունքների պատմություն (մինչև մարքսիզմի առաջացումը)։ Ուսումնական ձեռնարկ, Թովմասյան Ն. Ռ., խմբ. Գաբուչյան Վ., Երևան, «Լույս», 1965։
  • Տնտեսագիտական հիմունքների պատմություն, Երևան, 1965։
  • Գրիգոր Տաթևացու սոցիալ-տնտեսագիտական հայացքները։ [Գիտական ուսումնասիրություն], Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Միտք», 1966։
  • Արտադրողական և անարտադրողական աշխատանք։ Վ. Ս. Ներկարարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1970։
  • Հայ սոցիալ-տնտեսագիտական միտքը IX-XIVդարերում։ Թովմասյան Ներսես Ռաֆայելի, Երևան, «Հայաստան», 1970, 463 էջ։
  • Ֆրիդրիխ Էնգելս Կյանքը և գործը։ Զ. Գ. Բաշինջաղյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1971։
  • Հայ սոցիալ-֊տնտեսագիտական միտքը վաղ Միջնադարում, հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն, 1973։
  • Ժամանակակից բուրժուական և ռեֆորմատորական քաղաքատնտեսության հիմնական ուղղությունների քննադատությունը։ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1974։
  • Հայ սովետական տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Մ. Ա. Գրիգորյան, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1976։
  • Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը։ Շ. Ս. Մարգարյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, Երևան, «Հայաստան», 1979։
  • Սոցիալ-տնտեսագիտական միտքը Հայաստանում XV-XVIII դարերում։ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ. Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
  • Հայկական ՍՍՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը։ Մ. Խ. Քոթանյան, խմբ.՝ Ն. Ռ. Թովմասյան, ՀՍՍՀ ԳԱ, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևա, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1982:
  • Հայ տնտեսագիտական մտքի պատմության ուրվագծեր։ Ն. Ռ. Թովմասյան, Հ. Հ. Թամրազյան, Գ. Թ. Պապիկյան, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1988։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Թովմասյան, Ներսես Ռաֆայելի (1973 թ․ հունվարի 1). Հայ սոցիալ֊տնտեսագիտական միտքը վաղ Միջնադարում. Հայկական ՍՇ ԳԱ Հրատարակչություն.
  4. «ԹՈՎՄԱՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՌԱՖԱՅԵԼԻ». -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=-. 2010 թ․ մայիսի 2. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Թովմասյան» հոդվածին։