Թորուտ (թուրքերեն՝ Taşıtlı, քրդ.՝ Torût), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Մնձուր գետի ձախ կողմում։

Գյուղ
Թորուտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Այլ անվանումներԹոռիտ, Թոռուտ
Բնակչություն37 մարդ (2000)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), Քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ428
Փոստային ինդեքս62400
Փոստային ինդեքսներ62400
Ավտոմոբիլային կոդ62
Թորուտ (Աշխարհ)##
Թորուտ (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը երեք կողմերից շրջափակված էր լեռներով։ Թորուտի մոտ է գտնվում Արեգի կոչվող հորդաբուխ աղբյուրները։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 650 հայ և 150 քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թորուտից արևելք գտնվում է հին բնակավայրի ավերակները՝ Ս. Տիրամայր և Ս. Համբարձում ավերակ եկեղեցիներով։ Գյուղի մոտ է գտնվում նաև Հավլորի Ս. Կարապետ վանքը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարհերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 479

Աղբյուրներ խմբագրել