Թոմաս Պոտեր «Թոմ» Տակեր (անգլ.՝ Thomas Porter "Tom" Thacker, նոյեմբերի 2, 1939(1939-11-02), Քովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Թոմ Տակեր
Tom Thacker

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող/Հարձակվող պաշտպան/Թեթև հարձակվող
Ի ծնե տրված անունը Թոմաս Պոտեր «Թոմ» Տակեր
Thomas Porter "Tom" Thacker
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 1939 (84 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,88 մ
Քաշ 77 կգ
Դպրոց Ուիլյամ Գրանտի անվան (Քովինգթոն, Կենտուկի)
համալսարան Ցինցինատի (1960—1963)
Դրաֆթի տարի Տարածքային
Դրաֆթ ակումբ Ցինցինատի Ռոյալս
Կարիերա սկիզբ 1963 թվական
Կարիերա ավարտ 1971 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 314
  • Միավորներ՝ 1020 (3,2 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 822 (2,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 466 (1,5 փ/խ)

Վաղ տարիներ խմբագրել

Թոմ Տակերը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 2-ին Կենտուկի նահանգի Քովինգթոն քաղաքում։ Սովորել է Ուիլյամ Գրանտի անվան Քովինգթոնի դպրոցում, որտեղ հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Ուսանողական կարիերա խմբագրել

1963 թվականին ավարտել է Ցինցինատիի համալսարանը, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել «Ցինցինատի Բեարքեթս» ակումբի կազմում։ Տակերի օրոք «Բեարքեթս»-ը երեք անգամ հաղթել է Missouri Valley կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը, ինչպես նաև երեք տարի շարունակ դուրս է եկել ԱՄՆ ուսանողական առաջնության փլեյ օֆ[1][2][3]։ Բացի դրանից «Բեարքեթս»-ը երեք տարի դուրս է եկել NCAA քառորդ եզրափակիչ և երկու անգամ դարձել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի չեմպիոն[1][2][3]։

Կարիերան NBA-ում խմբագրել

Խաղացել է խաղարկողի, հարձակվող պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում։ 1963 թվականի NBA դրաֆթի ժամանակ NBA տարածքային դրաֆթում ընտրվել է «Ցինցինատի Ռոյալս» ակումբի կողմից։ 1966 թվականի NBA ընդլայման դրաֆթի ժամանակ առաջադրվել է իր ակումբի կողմից, որում մայիսի 1-ին ընտրվել է նորակազմ «Չիկագո Բուլս» ակումբի կողմից, սակայան նրա կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Հետագայում հանդես է եկել «Բոստոն Սելտիքս» և «Ինդիանա Փեյսերս» (ABA) ակումբների կազմերում։ 1967-68 թվականների մրցաշրջանին «Սելտիքս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն[4], ինչպես նաև 1969-70 ABA մրցաշրջանին «Փեյսերս»-ի կազմում դարձել է ABA չեմպիոն[5]։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 4 մրցաշրջան։ 1963 թվականին Տակերը ընդգրկվել է NCAA առաջին համաամերկյան հավաքականի կազմում։ NBA և ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 314 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 1020 միավոր (3,2 մ/խ), կատարել 822 անդրադարձ և 466 փոխանցում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «1960-61 Missouri Valley Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  2. 2,0 2,1 «1961-62 Missouri Valley Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  3. 3,0 3,1 «1962-63 Missouri Valley Conference Season Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  4. https://www.basketball-reference.com/teams/BOS/1968.html
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Tom Thacker». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Տակեր» հոդվածին։