Թոմաս Տորկվեմադա
Թոմաս Տորկվեմադա (իսպ.՝ Tomás de Torquemada, հոկտեմբերի 14, 1420, Torquemada, Պալենսիա (պրովինցիա), Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - սեպտեմբերի 16, 1498[1], Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), ինկվիզիցիայի ղեկավար Իսպանիայում։ Իզաբել թագուհու խոստովանահայրն էր, 1483 թվականին նշանակվել է Կաստիլիայի և Արագոնի, 1486 թվականից՝ նաև Վալենսիայի և Կատալոնիայի մեծ ինկվիզիտոր։ Կազմել է ինկվիզիցիայի օրենսգիրք, դատի արարողակարգը, մշակել ինկվիզիցիայի մարմինների կազմակերպական կառուցվածքը։ Հայտնի էր բացառիկ դաժանությամբ, լայնորեն կիրառել է հրադատությունը (նրա օրոք մահապատժի է ենթարկվել ավելի քան 10 հզ․ մարդ)։ Մուսուլմաններին և հրեաներին հետապնդելու նախաձեռնողն էր (1492 թ. հրեաները վտարվել են Իսպանիայից)։
Թոմաս Տորկվեմադա իսպ.՝ Tomás de Torquemada | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1420 |
Ծննդավայր | Torquemada, Պալենսիա (պրովինցիա), Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1498[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ավիլա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Գերեզման | Ավիլա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | ինկվիզիտոր և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | High Inquisitor of Castille?, Inquisitor General of Aragon? և Խոստովանահայրություն |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |