Դառնալ Ջոն Լենոն (ֆիլմ)
Դառնալ Ջոն Լենոն (անգլ.՝ Nowhere Boy), 2009 թվականին նկարահանված բրիտանական կենսագրական ֆիլմ Ջոն Լենոնի պատանեկության տարիների մասին, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր Վուդն է։ Ֆիլմը հիմնված է Ջոն Լենոնի խորթ քույր Ջուլիա Բրեդի գրած գրքի վրա[8]։ Ֆիլմը թողարկվել է 2009 թվականի Լոնդոնի ֆիլմերի փառատոնի ժամանակ։
Դառնալ Ջոն Լենոն անգլ.՝ Nowhere Boy | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա և վավերագրական ֆիլմ |
Թվական | 2009 և դեկտեմբերի 8, 2010[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Թեյլոր-Վուդ[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Դուգլաս Ռեյ |
Սցենարի հեղինակ | Մեթ Գրինհալ |
Դերակատարներ | Աարոն Թեյլոր-Ջոնսոն[2][5][6][…], Քրիստին Սքոթ Թոմաս[2][5][6][…], Թոմաս Սանգստեր[2][6][7], Էն-Մարթի Դաֆ[5][7], Դևիդ Մորիսի[6][7], Ջոշ Բոլթ[6][7] և Օֆելյա Լովիբոնդ[6][7] |
Օպերատոր | Շեյմաս ՄակԳարվի |
Երաժշտություն | Ալիսոն Գոլդֆրափ |
Մոնտաժ | Լայզա Գանինգ |
Պատմվածքի վայր | Լիվերպուլ |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում 1955 թվականին։ Մահանում է Ջոնի քեռին՝ Ջորջ Սմիթը։ 5 տարեկանից Ջոնն ապրում է իր հորաքրոջ (ոչ արյունակից) հետ, ով տղային մեծացրել և դաստիարակել է հարազատ որդու նման։ Նրա մայրը՝ Ջուլիան, որդուն լքել է դեռ վաղ հասակում։ 15-ամյա Ջոնը շփվում է երկուսի հետ էլ, որոնք փորձում են արժանանալ Ջոնի սիրուն։ Հորաքույն ամեն կերպ փորձում է օգնել տղային ուսման մեջ, կյանքում վտանգավոր իրավիճակներից հեռու է պահում։ Այդ ամենին հակառակ, Ջոնի մայրը հայտնվում է միայն երիտասարդ տարիքում և փորձում ծանոթանալ ու մտերմանալ որդու հետ։
Լենոնը սովորում է ոչ շատ լավ, կնամոլի նման վազում է աղջիկների հետևից, հաճախ է հայտնվում կոնֆլիկտային իրավիճակներում։ Ընտանեկան վիճաբանություններից հոգնած՝ նա վերցնում է իր կիթառն ու սկսում երգեր գրել, իսկ ավելի ուշ Փոլ Մաքքարթնիի (Թոմ Սանգստեր) և Ջորջ Հարիսոնի (Սեմ Բելլ) հետ ստեղծում է երաժշտական խումբ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Աարոն Ջոնսոն | Ջոն Լենոն |
Թոմաս Սանգստեր | Փոլ Մաքքարթնի[9] |
Էնն Մարի Դաֆ | Ջուլիա՝ Ջոնի մայրը |
Քրիստին Սքոթ Թոմաս | Միմի՝ Ջոնի հորաքույրը |
Դեյվիդ Թրելֆալ | Ջորջ Տոգուդ Սմիթ |
Ջոշ Բոլթ | Պետե Շոթոն |
Օֆելիա Լովիբոնդ | Մարիա Քենեդի |
Ջեյմս Մայքլ Ջոնսոն | Շթան Պարկես |
Անժելիկա Ջոփլինգ | Ջուլիա Բայրդ |
Ջոշ Բոլթ | Պետե Շոթոն |
Դեյվիդ Մորիսի | Բոբի Դիքինս |
Էնդրյու Բուչն | Մայքլ Ֆիշվիք |
Ջեյմս Ջեք Բենթոն | Ռոդ Դեյվիս |
Ջեք ՄքԷլթոն | Էրիկ Գրիֆիթս |
Սեմ Բել | Ջորջ Հարիսոն |
Քրիստիան Բիրդ | Ջիմմի Թարբուք |
Քոլին Թյորնի | Ալթ Լենոն |
Մրցանակներ
խմբագրել2010 թվականի փետրվարի 21-ին Լոնդոնի BAFTA մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմն առաջադրվել է մի քանի անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար պայքարում էին դերասանուհիներ Քրիստին Սքոթ Թոմասն ու Էնն Մարի Դաֆը։ Վերջինս ճանաչվել է British Independent Film Awards-ի մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան[10]։
Ֆիլմը մրցանակաբաշխության ընթացքում ոչ մի անվանակարգի և մրցանակի չի արժանացել։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի բնօրինակ անվանումը՝ Nowhere Boy, կրկնում է The Beatles խմբի «Nowhere Man» երգի անվանումը։ Ֆիլմի ողջ ընթացքում մի քանի անգամ հնչում է «Դու գալիս ես անհայտից» (անգլ.՝ «You're going nowhere») արտահայտությունը։
- Իրական Փոլ Մաքքարթնին ձախլիկ է եղել, ուստի նրա դերը խաղացող դերասանը՝ Թոմաս Սանգսթերն ստիպված է եղել սովորել նվագել ձախ ձեռքով[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.kinokalender.com/film3110_nowhere-boy.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/john-lennon-chlopak-znikad
- ↑ http://www.sinemalar.com/film/31752/nowhere-boy
- ↑ http://www.imdb.com/title/tt1266029/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.metacritic.com/movie/nowhere-boy
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://bbfc.co.uk/releases/nowhere-boy-2009-0
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.imdb.com/title/tt1266029/fullcredits
- ↑ Adetunji, Jo (2008 թ․ հուլիսի 18). «Imagine John Lennon's childhood: Nowhere Boy heads for big screen». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ «When it comes to the young Beatles, all you need is Thomas». Daily Mail. 13 փետրվարի 2009.
- ↑ «John Lennon biopic Nowhere Boy fails to win in BAFTAs». Liverpool Echo. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Wouldn't it be luvverly, Keira?». Daily Mail. 13 февраля 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.