Թոմաս Էդվին (Թոմ) Միքս (անգլ.՝ Thomas Edwin "Tom" Mix, հունվարի 6, 1880(1880-01-06)[1][2][3][…], Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1940(1940-10-12)[1][2][3][…], Florence, Արիզոնա, ԱՄՆ[5]), համր կինոյի դարաշրջանի ամերիկացի դերասան։

Թոմաս Միքս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1880(1880-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 12, 1940(1940-10-12)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրFlorence, Արիզոնա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
ԱմուսինVictoria Forde?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
ԵրեխաներCharles de Temple?
Tom Mix Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

18 տարեկանում նա կամավոր զորակոչվեց ամերիկյան բանակ, բայց չմասնակցեց այդ ժամանակ ընթացող իսպանա-ամերիկյան պատերազմին։ Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1909 թվականին։ Մինչև 1917 թվականը աշխատել է հոլիվուդյան Selig Polyscope ստուդիայում, որտեղ կերտել է իր հայտնի կովբոյի կերպարը։ Այս ժամանակահատվածում Միքսը նկարահանվել է հարյուրից ավել ֆիլմերում։ Selig Polyscope ստուդիայի փակվելուց հետո նա իր կնոջ՝ դերասանուհի Վիկտորիա Ֆորդիի հետ պայմանագիր են կնքել Fox Film Corporation–ի հետ, որտեղ նա աշխատել է ևս մի քանի տարի։ 1930-ականներին Միքսը նկարահանվեց մի քանի ձայնային ֆիլմերում։ 1940 թվականին նա մահացավ ավտովթարի հետևանքով՝ իր Cord 812-ով բետոնե ցանկապատին հարվածվելով։

Ժառանգություն և ճանաչումԽմբագրել

Իր ավելի քան երեսուն տարվա կարիերայի ընթացքում Թոմ Միքսը կարողացավ նկարահանվել ավելի քան երեք հարյուր ֆիլմերում։ Նա նաև հարյուրից ավելի կինոնկարների ռեժիսոր է և ութսունհինգ սցենարի հեղինակ[6]։ Այդ ժապավեններից առնվազն 250-ը (ըստ IMDb հաշվարկներով) պատկանում են վեստերն ժանրին[7]։ Միքսի մասնակցությամբ ֆիլմերը հայտնի են մասնավորապես այն հնարքների համար, որոնք դերասանն ինքն էր կատարում իր ձիու՝ Թոնիի վրա[5]։ Միքսի ստեղծած կերպարը ծայրաստիճան հայտնի էր ԱՄՆ-ում։ Դերասանին անվանել են «կովբոյների արքա»[8], նա հիշատակվում է վաղ մասսային մշակույթի գործերում, այդ թվում` դերասանի դիմանկարը Sgt Pepper's Lonely Hearts Club Band լեգենդար ալբոմի շապիկի վրա։

Միքսի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղիում կա աստղ[9]։ Օկլահոմա նահանգի Դյուի քաղաքում կա դերասանին նվիրված թանգարան։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.imdb.com/name/nm0594291/bio
  5. 5,0 5,1 «Tom Mix Museum» (անգլերեն)։ Oklahoma Historical Society։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-15 
  6. «Tom Mix» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-15 
  7. «Filmography by genre for Tom Mix» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-15 
  8. «Biography for Tom Mix» (անգլերեն)։ IMDb։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-15 
  9. «Hollywood Walk of Fame» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-15 

Արտաքին հղումներԽմբագրել