Թոմաս Սիդնեյ Կուպեր, (սեպտեմբերի 26, 1803(1803-09-26)[1][2][3][…], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 7, 1902(1902-02-07)[1][2][3][…], Harbledown, Harbledown and Rough Common, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բնանկարիչ, ով հայտնի է ընտանի և եղջերավոր կենդանիների նկարներով[4]։

Թոմաս Կուպեր
անգլ.՝ Thomas Sidney Cooper
Ծնվել էսեպտեմբերի 26, 1803(1803-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրՔենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էփետրվարի 7, 1902(1902-02-07)[1][2][3][…] (98 տարեկան)
Մահվան վայրHarbledown, Harbledown and Rough Common, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Թեմաներբնանկար
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
 Thomas Sidney Cooper Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թոմաս Սիդնեյ Կուպերը ծնվել է Քենտ օկրուգի Քենթերբերի քաղաքի Սուրբ Պետրոս փողոցում[5]։ Նա նկարչական ունակություններ է ցուցաբերել դեռ մանկուց,բայց նրանց ընտանեկան պայմանները թույլ չեն տալիս,որ նա պարբերաբար հաճախի պարապմունքների։ Տասներկու տարեկանում նա աշխատում էր վարպետ նկարչի խանութում։ Հետագայում նա աշխատում է բեմի ձևավորող և մոտ ութ տարի զբաղվում է երկու աշխատանքով։ Նա մեծ ցանկություն ուներ դառնալ նկարիչ և իր ազատ ժամանակը տրամադրում էր բնապատկերներ նկարելուն։ Քսան տարեկանում մեկնում է Լոնդոն, որոշ ժամանակ նկարում է Բրիտանական թանգարանում և սովորում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն)։

 
«Ուոթերլուի ճակատամարտը», 1847, Բիրկենհեմի Վիլյանսոն պատկերասրահ

Հետագայում նա վերադառնում է Քենթերբերի, որտեղ իր ապրուստը վաստակում է նկարներով և ուրվանկարներով։ 1827 թվականին նա մեկնում է Բրյուսել, որտեղ էլ ամուսնանում է։ Այստեղ նա հանդիպում է Օժեն Ջոզեֆ Վերբոքհովենին։ Բելգիական հեղափոխության պատճառով նա վերադառնում է Լոնդոն և իր առաջին նկարը ներկայացնում է Թագավորական ակադեմիայում 1833 թվականին, որից հետո էլ սկսվում է նրա աննախադեպ կարիերան որպես ցուցադրող։ Երբ որ մրցույթ հայտարարվեց նոր Վեստմինստերյան պալատի, Վեստմինստեր սրահի ձևավորման համար, 1847 թվականին։ Կուպերը ներկայացնում է «Քելլերմանների զինակիցների և կարաբինների հաղթանակը», որը հաջեղություն չի ունենում[6]։ Նկարն ավարտելու համար նա օգտվում է Սիբերնոի մոդելից, որը ցուցադրվել էր Լոնդոնում։ Իսկ Բրյուսելից իր ընկերը ուղարկում է Լայֆ գարդիանների մոդելը։

Քանի որ նա շատ էր նկարում խոշոր եղջերավոր անասունների և ոչխարների, նրան տվել են «Քոու Կուպեր» մականունը։ Կուպերը 1847-1870 թվականներին համագործակցել է Ֆրեդերիկ Ռիչարդ Լիի հետ։ Լին նկարել է բնապատկեր, իսկ Կուպերը ավարտել է նկարը՝ ավելացնելով կենդանիներ[7]։ Նա 1845 թվականին ընտրվում է Թագավորական ակադեմիայի ասոցացիայի անդամ(ARA), իսկ 1867 թվականի հունիսի 22-ին Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (RA) անդամ[8]։ 1901 թվականին Էդուարդ 7-րդ թագավորի կողմից, որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ավագ անդամ, նրան պարգևատրում են Թագավորական Վիկտորիանական շքանշանով (CVO):

 
«Կովերն արոտավայրում», 1881

Նա մեծ բարերար էր Քենթերբերիում և Սուրբ ծննդյան տոնին բնակչության համար բարեգործություններ էր անում։ Քենթերբերիի աղքատների կացարանը սխալմամբ վերագրում էին նրան, քանի որ նվիրաբերվել էր Թոմաս Սենքի Կուպերի և նրա եղբոր՝ Հենրիի կողմից[9]։ 1882 թվականին նա բացում է բարձրակարգ նկարչական դպրոց, որը գտնվում էր Սուրբ Պետրոս փողոցում, իր տան և ստուդիոյի մոտ։ Ի սկզբանե այն կոչվում էր Քենթերբերիի Սիդնեյ Կուպերի անվան նկարչական դպրոց։ Այն այժմ էլ գործում է, սակայն կոչվում է Ստեղծագործական արվեստի ինստիտուտ[10]։ Կուպերի առավել հայտնի ուսանողներից է Մերի Թորթելը, ով նկարազարդել է Ռուփերտ Բեըրի մանկական գրքերը։

Նա 1890 թվականին գրում է իր հուշերի մասին «Իմ կյանքը» ստեղծագործության մեջ։ Կուպերի նկարների ամենամեծ հավաքածուն գտնվում է Քենթերբերիի Բինի Արվեստի և գիտության տանը։ Որոշ օրինակներ կան նաև Լոնդոնի Թեյթ պատկերասրահում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում։ Նրա հավաքածուների հիմնական մասը գտնվում է Բրիտանիայում։

Լավագույն նկարները

խմբագրել
  • «Կթելու ժամը» (1834)[11]
  • «Կեսգիշերն ամռանը» (1836)
  • «Նախրապանը կանգ է առնում ճահճուտում» (1838)
  • «Խումբը մարգարետնում» (1845)
  • «Քելերմանի զորախմբի հաղթանակը, Ուոթերլույում» (1866)
  • «Շեֆերդի շաբաթը» (1866)
  • «Կթելու ժամը մարգագետնում»[12]
  • «Մարգագետնի միապետը» (1873)
  • «Բաժանված, բայց ոչ ամուսնալուծված» (1874)
  • «Իսահակի տեղակալը» (1880)
  • «Սլանալ դեպի Տիլբրի ամրոց» (1884)
  • «Կովերն ու ոչխարները բնության մեջ» (1888)
  • «Հարավային Քենտի ագարակում» (1889)
  • «Վերադարձ ագարակ, կթելու ժամանակն է» (1897)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Thomas Sidney CooperOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Martí, José (1982). On Art and Literature: Critical Writings by José Martí (անգլերեն). NYU Press. էջ 79. ISBN 978-0-85345-590-5. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  5. «cooper-ts - Canterbury History». www.canterbury-archaeology.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  6. «The Battle of Waterloo, 16–19 June 1815, the Defeat of Kellerman's Cuirassiers». Art UK. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  7. Westwood (2011) Vol. 2 Catalogue pp1-20
  8. «Art and artists - Royal Academy of Arts». www.royalacademy.org.uk. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  9. «cooperalms - Canterbury History». www.canterbury-archaeology.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  10. Education Committee Minutes, Canterbury Cathedral Archives, Canterbury, Kent, ref. CCA-CC-A/SC/139/2
  11. Tate. «'Milking Time - Study of a Farm-Yard near Canterbury', Thomas Sidney Cooper, 1833-4, exhibited 1834». Tate. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  12. Milking Time in the Meadows(չաշխատող հղում)

Նշումներ

խմբագրել
  • Sartin, Stephen (1976). Thomas Sidney Cooper, C.V.O., R.A., 1803-1902. Leigh-on-Sea: F. Lewis.
  • Westwood, Kenneth J. (2011) Thomas Sidney Cooper C.V.O, R.A. His Life and Work. 2 vols. Barrington, David Leathers Publishing.
Վերագրում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կուպեր» հոդվածին։