Թոմաս Բառնեթ (փետրվարի 11, 1870(1870-02-11)[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - սեպտեմբերի 23, 1929(1929-09-23)[3], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ճարտարապետ և նկարիչ, իմպրեսիոնիստ, որ ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ ճարտարապետության և գեղանկարչության ոլորտում ստեղծած աշխատանքների շնորհիվ[4]։

Թոմաս Բառնեթ
անգլ.՝ Thomas P. Barnett
Ծնվել էփետրվարի 11, 1870(1870-02-11)[1][2]
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1929(1929-09-23)[3] (59 տարեկան)
Մահվան վայրԳլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍենթ Լուիսի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն և ճարտարապետություն
Ուշագրավ աշխատանքներAdolphus Hotel?
ԱնդամակցությունSalmagundi Club?
 Thomas P. Barnett Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվելէ 1870 թվականի փետրվարի 11-ին Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքում։

Ճարտարապերություն սովորել է իր հոր՝ Ջորջ Բառնեթի մոտ, որ հայտնի էր Միսուրի նահանգի հասարակական և պատմական շենքերի նախագծերով։ 1886 թվականին ավարտելով Սենթ Լուիսի համալսարանը, իր եղբոր՝ Ջորջ Դենիս Բառնեթի, և խորթ եղբոր՝ Ջոն Իգնաթիուս Հայնեսի հետ Թոմաս Բառնեթը հիմնադրել է Barnett, Haynes & Barnett ճարտարապետական ֆիրման[5], որն աշխատել է իրենց հոր՝ Ջորջի ավանդույթներով և ազդել Սենթ Լուիսի արտաքին տեսքի վրա։

1904 թվականին Բառնեթն աշխատել է Սենթ Լուիսի Համաշխարհային ցուցահանդեսի ճարտարապետության հանձնաժողովում և անձամբ նախագծել Palace of Liberal Arts, ինչի համար ստացել է ոսկե մեդալ ճարտարապետության համար[6]։ Հաջորդ տարի նա արժանացել է ճարտարապետության համար բրոնզե մեդալի Փորթլենդում (Օրեգոն նահանգ) անցկացված Lewis and Clark Centennial Exposition ցուցահանդեսում։

 
Որմնանկար Riches of the Mines

Հետո Թոմաս Բառնեթը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։ Սովորել է Պոլ Կառնոյերի մոտ, նկարել է իմպրեսիոնիստական ոճով։ Նրա նկարները ցուցադրվել են և լավ ընդունվել։ Նա մասնակցել է Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում՝ Նյու Յորքի Society of Independent Artists ընկերության առաջին ցուցահանդեսում, որ անցկացվել է Ցինցինատիի պատկերասրահում։ Նկարիչն արժանացել է Bronze Medal for Painting բրոնզե մեդալի Lewis and Clark Centennial Exposition ցուցահանդեսում և St. Louis Artist’s Guild գիլդիայի First Ives Landscape Prize մրցանակին։ 1922 թվականին ստեղծել է Riches of the Mines որմնանկարը Միսուրի նահանգի Կապիտոլիումում (անգլ.՝ Missouri State Capitol)՝ նրա մայրաքաղաք Ջեֆերսոն Սիթիում։

Մահացել է 1929 թվականի սեպտեմբերի 23-ին Մասաչուսեթս նահանգի Գլոստերե քաղաքում (այլ տվյալներով Բոստոնում[7]

Աշխատանքներ խմբագրել

Թոմաս Բառնեթը եղել է բազմաթիվ ասոցացիաների և գիլդաների անդամ։ Իր ճարտարապետական ծրագրերի համար, որոնց թվում կան կոմերցիոն և բնակելի շենքեր, ինչպես նաև շատ կրոնական կառույցներ, նա արժանացել է մի շարք պարգևների[7]։ Նրա նկարները գտնվում են ԱՄՆի բազմաթիվ թանգարաններում, մասնավորապես Չիկագոյի արվեստի ինստիտուտում, Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Սենթ Լուիսի պատկերասրահում, Միսուրիի պատմական թանգարանում, Միսուրիի համալսարանի արվեստի և հնագիտության թանգարանում և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Leonard, John W. The Book of St. Louisans. The St. Louis Republic, 1906, p. 38.(անգլ.)
  5. Barnett, Haynes & Barnett(անգլ.)
  6. Levy, Florence N. American Art Annual. American Art Annual Inc, 1903, p. 246.(անգլ.)
  7. 7,0 7,1 Thomas P. Barnett(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բառնեթ (նկարիչ)» հոդվածին։