Վալենտին Թոդերկան (մայիսի 13, 1961(1961-05-13), Corlăteni), կինոյի և թատրոնի մոլդովացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ 2007 թվականի ապրիլի 10-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը եղել է Teleradio-Moldova-ի նախագահ։ 2008 թվականին պարգևատրվել է Աշխատանքային փառքի շքանշանով Մոլդովայի հանրային հեռուստատեսության զարգացման գործում ունեցած իր ներդրման համար[1]։ 2011 թվականին ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ[2] և ակտիվորեն ներգրավվել է քաղաքի մշակութային զարգացման գործում։

Վալենտին Թոդերկան
Ծնվել էմայիսի 13, 1961(1961-05-13) (62 տարեկան)
ԾննդավայրCorlăteni
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Մոլդովա
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր և քաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Թոդերկանը ծնվել է Մոլդովայի Կորլետեն գյուղում 1961 թվականի մայիսի 13-ին։ Նա Մոսկվայի Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտն ավարտած մոլդովացիների առաջին սերնդի ներկայացուցիչներից է։ 1985 թվականին ուսումն ավարտելուց հետո եղել է Luceafărul թատրոնի հիմնական թատերախմբի անդամ մինչև 1988 թվականը[3]։ 1991 թվականին Թոդերկանն ինստիտուտի իր դասընկերների հետ միասին հիմնադրել է Էժեն Իոնեսկոյի թատրոնը Քիշնևում։ Նա իր ներդրումն է ունեցել 1994-1997 թվականների Մոլդովայի BITEI միջազգային թատերական առաջին փառատոնի կազմակերպման գործում[4]։ Էժեն Իոնեսկոյի թատրոնի հետ Թոդերկանը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոնների Եգիպտոսում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստան և այլուր[3]։ 1995 թվականին Թոդերկանը նշանակվել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 2002 թվականը, երբ դարձել է Մոլդովայի կինոմատոգրաֆիայի բաժնի պատասխանատու։ 2006 թվականին նա կրկին կարճ ժամանակով դարձել է Մոլդովայի կինոստուդիայի գլխավոր տնօրեն։ Նա ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան մոտավորապես այդ ժամանակաշրջանում։ 2007 թվականից մինչև 2010 թվականը Վալենտին Թոդերկանը եղել է TeleRadio-Moldova-ի տնօրեն[5]։ 2011 թվականի հունիսի 5-ին նա ընտրվել է Քիշնևի քաղաքային խորհրդի անդամ, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականը[2]։

Աշխատանքներ խմբագրել

Դերասան խմբագրել

Թատրոն խմբագրել

Կինո խմբագրել

  • Codrii
  • Jocul de-a moartea

Պրոդյուսեր խմբագրել

Խաղարկային ֆիլմեր խմբագրել

  • Յանա, Մոլդովա, 2004
  • Սև արքայազն[6], Մոլդովա, 2004
  • A 12-a Toamnă, Ռուսաստան, 2003
  • Բուխարեստ էքսպրես[7], ԱՄՆ, 2002
  • Patul lui Procust[6], Մոլդովա, 2001

Վավերագրական խմբագրել

Ստեղծել է 9 վավերագրական ֆիլմեր, որոնցից են՝

  • Petru Rareș, 2006
  • Ștefan – Cel mai mare ctitor de țară, 2004
  • Dimitrie Cantemir, 2003

Խաղարկային ֆիլմերի սցենարներ խմբագրել

  • Fie pâinea...
  • Micuţa
  • Un cartuş pentru porumbel (հայտնի է նաև որպես Vînătoarea)[8]

Ֆիլմի ռեժիսոր խմբագրել

  • Un cartuş pentru porumbel, (հայտնի է նաև որպես Vînătoarea)[8], Մոլդովա, 2007

Մրցանակներ խմբագրել

  • Աշխատանքային փառքի շքանշան („Gloria Muncii”), 2008[1]
  • Մոլդովայի ուղղափառ եկեղեցու Binecredinciosul Voievod Stefan Cel Mare si Sfint II աստիճանի շքանշան, 2009

Փառատոններ խմբագրել

  • «BITEI» միջազգային թատերական փառատոն, 1994, 1997, Մոլդովա
  • Բելառուսական կինոյի փառատոն Zilele filmului belorus în R. M., Մոլդովա
  • Ռուսասատանի կինոյի փառատոն Zilele filmului rus în R. M., Մոլդովա
  • «Քրիստոնեական վավերագրական կինո» կինեմատոգրաֆիական ցուցադրություն, Մոլդովա
  • Գիտական կոնֆերանս «Կանտեմիրն ու էկրանը», Մոլդովա
  • Ազգային կինոյի փառատոն «Săptămânile Filmului Naţional», 2002, 2003, 2004, 2005, 2006, Մոլդովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «PRESIDENTIAL DECREE Nr. 1623». Monitorul Oficial. 2008 թ․ մայիսի 7.
  2. 2,0 2,1 «List of councilors elected on June 5, 2011 to Chişinău Municipal Council». E-Democracy.md. 2011 թ․ հունիսի 5.
  3. 3,0 3,1 Trofimov, Rodica (2005 թ․ հունիսի 1). «Ludmila şi Valentin Todercan. Un cuplu ca-n filme». Vip Magazin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  4. «BITEI 1994. Ediţia I - Planeta Ionesco». 25–31 May 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  5. Trofimov, Rodica (July 2007). «Valentin Todercan - Eu nu priveam "Moldova-1"». Vip Magazin. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  6. 6,0 6,1 «Valentin Todercan - IMDB».
  7. «Bucharest Express Cast». June 2001.
  8. 8,0 8,1 Valentin Todercan (2007). «Un cartuş pentru porumbel». Youtube.com. Moldova-Film Studio.

Արտաքին հղումներ խմբագրել