«Թշնամիներ» (ռուս.՝ Враги), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի հունվարի 20-ին «Նոր ժամանակ» թերթի № 3913 համարում` Ան. Չեխով ստորագրությամբ։

Թշնամիներ
ռուս.՝ Враги
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էհունվարի 20 (փետրվարի 1), 1887

Հրապարակումներ խմբագրել

Ա. Պ. Չեխովի «Թշնամիներ» պատմվածքը գրված 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է «Նոր ժամանակ» թերթում, № 3913, 1887 թվականի հունվարի 20-ին, Ան. Չեխով ստորագրությամբ, նույն տարում տպագրվել է «Աղջամուղջում» ժողովածուում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակման մեջ։

Պատմվածքը գրվել է Ն. Ի. Պիրոգովի հիշատակին նվիրված ռուս բժիշկների Երկրորդ համագումարի տպավորությունների ներքո, որն անցկացվել է Մոսկվայում 1887 թվականի հունվարի 4-ից 11-ը, որին մասնակցել է նաև գրողը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է անգլերեն, բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և ճապոներեն։

Քննադատություն խմբագրել

Ժամանակակից քննադատությունը նշում է պատմվածքում բարձրացված թեմայի արդիականությունը։ Կ. Կ. Արսենևը գրում է. «Թշնամիներում» գործող անձանցից մեկի համար տեղի է ունենում իրադրությունների անհավանական զուգադիպություն, մահանում է նրա միակ որդին, մյուսին նույն ժամանակահատվածում լքում է կինը, իրենով ամբողջությամբ չի կարողանում խափանել երկու հակամարտող կողմերի ներկայացուցիչների միջև եղած հակամարտությունը, որոնց միջև առկա թաքնված ատելությունը մշտապես պատրաստ է բոցավառվել և դուրս ժայթքել»[1]։ Քննադատ Գ. Պ. Զադյորը նշում է, որ «Թշնամիներ» պատմվածքում նկարագրվում է բժշկի և բուժվող հիվանդի միջև եղած հակամարտությունը։ Սաստիկ ցավ պատճառող այս թեման ունի լուրջ հասարակական նշանակություն։ Հասարակությունը բողոքում է բժիշկների ձևականություններից, նրանց մոտ մարդասիրության պակասից, իսկ բժիշկները մեղադրում են հասարակությանը իրենց աշխատանքի շահագործողական մտադրությունների, ազատությունից զրկված լինելու և այլնի մեջ»[2]։

Ֆ. Ե. Պակտովսկին «Թշնամիներ» պատմվածքը դասում էր այն ստեղծագործությունների շարքին, որում հեղինակը բացահայտում է «այն միջավայրը, պայմանները և անձանց, որոնք հերոսին դարձնում են անօգնական և մռայլված»։ Պատմվածքի գեղարվեստական կողմն արժանացել է հավանություն չստացած գնահատականների[3]։ «Աղջամուղջներում» ժողովածուում նշվում է «Թշնամիների» անհաջող կոմպոզիցիայի մասին, «ձգձգված և շինծու»[4]։

Շատ ժամանակակիցներ էլ այս պատմվածքը դասում էին Չեխովի լավագույն ստեղծագործությունների շարքին։ Իվան Բունինը «Թշնամիները» համարում էր Չեխովի կատարյալ ստեղծագործություններից մեկը։

Սյուժե խմբագրել

Աշնանային մի երեկո դիֆթերիայից մահանում է 44 տարեկան տեղացի բժիշկ Կիրիլովի միակ յոթնամյա որդին` Անդրեյը։ Այն ժամանակ, երբ նրա հիվանդ կինը նստած էր որդու անկողնու մոտ, զանգը հնչեց և ներս մտավ Աբոգինը, որի «կինը վտանգավոր հիվանդ էր»։ Աբոգինը պատմեց, որ կնոջ մոտ սաստիկ նոպաներն առաջացել են այն ժամանակ, երբ իրենց մոտ է եկել Ալեքսանդր Սեմենովիչ Պապչինսկին։

Աբոգինը խնդրում է բժշկին գալ կնոջ մոտ և օգնություն ցուցաբերել նրան։ Բժիշկը երկար ժամանակ հրաժարվում էր գնալ, պատճառաբանելով, որ իր որդին նոր է մահացել և ինքն այս պահին ոչ մեկին չի կարող օգնել։ Բայց վերջապես համաձայնվում է, և երբ գալիս է Աբոգինի տուն, հիվանդն այնտեղ չի լինում։ Աբոգինն անմիջապես հասկանում է, թե բանը ինչում է։ Նրա կինը ձևացրել էր, իբր հիվանդ է, որ փախչի իր սիրեկանի հետ։ Բժիշկը իրեն վիրավորված է զգում, նա զարմանում է և նույնիսկ այցելության համար գումար չի պահանջում։ Բժիշկն ատում է Աբոգինին, նրա կնոջը և Պապչինսկուն։ Իր նկատմամբ ցուցաբերած անարդարությունը, «մարդկային սրտին անարժան վերաբերմունքը» մինչև կյանքի վերջ չի մոռացվի։

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Враги // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 86, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • Ennemis, trad. Édouard Parayre, édition Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.
  • Степанов А. Д. Проблемы коммуникации у Чехова. М.: Языки славянской культуры, 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. К. Арсеньев. Беллетристы последнего времени. — «Вестник Европы», 1887, № 12, стр. 770
  2. Г. П. Задёра. Медицинские деятели в произведениях А. П. Чехова. — «Нива». Ежемесячные литературные и популярно-научные приложения, 1903, № 10, октябрь, стлб. 308
  3. Ф. Е. Пактовский. Современное общество в произведениях А. П. Чехова. Казань, 1901, стр. 14
  4. «Русская мысль», 1887, № 10, Библиографический отдел, стр. 590

Արտաքին հղումներ խմբագրել