Ֆինյո (նորվ.՝ Finnøy), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Յուդաբերգ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Նյունորսկը։ Զբաղեցնում է 104,34 կմ² տարածք[2]։

Ֆինյո
նորվ.՝ Finnøy
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնՅուդաբերգ
Հիմնական լեզուՆյունորսկ
Բնակչություն3221 մարդ (հունվարի 1, 2016)[1]
Տարածք104.34
Սահմանակցում էԷլմելան, Թյուսվեր, Սուլդալ, Ստրանդ, Ռենեսյո և Բուկն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1141
finnoy.kommune.no
Ֆինյո կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Ֆինյոի զինանշանը խմբագրել

Ֆինյո կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է թևերը պարզած սպիտակ թռչուն[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ֆինյո կոմունայում բնակվում է 3221 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ բացառությամբ մինչև 1970-ական թվականները, երբ բնակչության թվաքանակը նվազել է[2]։

Տնտեսություն խմբագրել

Ֆինյո կոմունայի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ նավագնացությունը, ձկնարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Befolkning, 1. januar 2016 (норв.)(untranslated).
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 421.

Արտաքին հղումներ խմբագրել