Թխկի հիրկանյան
Թխկի հիրկանյան | |
![]() Թխկի հիրկանյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
Ենթաընտանիք | Hippocastanoideae |
Ցեղ | Թխկի (Acer) |
Տեսակ | Թխկի հիրկանյան (A. hyrcanum) |
Միջազգային անվանում | |
Acer hyrcanum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Թխկի հիրկանյան (լատ.՝ Acer hyrcanum ), մինչև 20 մ բարձրությամբ ծառ է։
Երիտասարդ ճյուղերը և ընձյուղները մերկ են, կարմրադարչնագույն։ Տերևները 5 բլթականի են, 4,5—9 սմ երկարությամբ և մի փոքր ավելի լայնությամբ։ Վերևի կողմից մուգ կանաչավուն են, ներքևից՝ բաց գույնի։ Ծաղիկները դեղնավուն են, մանր, հավաքված վահանակներում։ Թևապտուղները մերկ են, 2,5-4,5 սմ երկարությամբ, գրեթե զուգահեռ դասավորված, դեղնագորշավուն։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Արտակարգ չորադիմացկուն և երաշտադիմացկուն ծառատեսակ է։ Հիրկանյան թխկին մեծ արժեք է ներկայացնում հատկապես չոր և շոգ շրջանների բնակավայրերի կանաչապատման և արհեստական անտառներ ստեղծելու գործում։ Սակայն ներկայումս դեռևս մշակության մեջ չի ներդրվել։ Քանի որ առատ բնային մացառներ է տալիս, միանգամայն հեռանկարային է նաև հակաէրոզիոն նպատակներով օգտագործելու համար, հատկապես ձորակների, փլվածքների, լիցքերի, քարքարոտ, անբերրի լանջերի ամրացման նպատակով։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Մաքուր ծառուտներ չի կազմակերպում, աճում է կաղնու և բոխու անտառների համեմատաբար խոնավ աճատեղերում։ Վերաճը բավարար է։ Չորադիմացկուն է, ջերմասեր, դիմանում է նաև որոշակի սառնամանիքներին։
ՏարածվածությունԽմբագրել
Տարածված Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրում, Վայքում, Մեղրիում՝ սկսած 1000 մ բարձրությունից մինչև անտառի վերին եզրը։
ՕգտագործումԽմբագրել
Լուսասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Գնահատվում է նաև որպես մեղրատու։ Բնափայտը սպիտակ է, ամուր և գեղեցիկ նախշերով։ Պիտանի է անտառային մշակույթներում և կանաչ տնկարկներում օգտագործելու համար։ Այն բավականին ամուր է և օգտագործվում է ատաղձագործության մեջ ու խառատային գործում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծառերը,Սովետ․ գրող, 1983