Թիֆլիսի սփյուռքահայ երաժշտություն

Աբանոթուբանի, Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը

Թիֆլիսը 18-րդ դարի սկզբից հայ երաժշտական մշակույթի կենտրոն էր, որտեղ կազմավորվել է վիրահայ աշուղ, դպրոցը՝ Սայաթ-Նովա, Շամչի Մելքո, Բուդաղ Օղլան, Քիչիկ-Նովա, Ֆրեյդուն, Հագիր և ուրիշներ։ Կյանքի վերջին շրջանում Թիֆլիսում է ստեղծագործել նաև Ջիվանին։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին նկատելիորեն զարգացել է հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը։ 1885 թվականին հայկական առաջին խմբերգային համերգով հանդես է եկել Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հիմնադրվել են երաժշտական դպրոց (1876 թվական), ուսումնարան (1886 թվական), Ներսիսյան դպրոցում ստեղծվել են երգչախմբեր (ղեկ.՝ Մակար Եկմալյան), համերգային կյանքի աշխուժացմանը նպաստել են Գենարիոս Ղորղանյանը և Վասիլ Ղորղանյանը։ 1907 թվականին ստեղծվել է Արևելյան երաժշտական ընկերությունը, 1912 թվականին՝ Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերությունը, 1917 թվականին՝ Հայոց երգչախմբային ընկերությունը, 1919 թվականին՝ հայ երաժիշտեսաբանների «Կոմիտաս» ընկերությունը։ Թիֆլիսում են ստեղծագործել նշանավոր երաժիշտներ Արշակ Ադամյանը, Կարո Ձաքարյանը, Ազատ Մանուկյանը, Վանո Մուրադելին, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, Վարդգես Տալյանը, Միքայել Միրզայանը, Վաչե Ումր-Շատը, Բեգլար Ամիրջանյանը, Սաշա ՕգանԱբանոթուբանի, Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկըեզաշվիլին և ուրիշներ։ «Հայարտան» երաժշտական մասնաճյուղին (հիմնադիրներ՝ Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, նախագահ՝ Ռոմանոս Մելիքյան) կից ստեղծվել է մանկավարժ, ստուդիա (1927 թվականից՝ ուսումնարան)։ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում են աշխատել երգիչներ Լևոն Իսեցկին, Հայկանուշ Դանիելյանը, դիրիժորներ Դմիտրի Շիկանյանը, Սուրեն Չարեքյանը, պարուհի Լյուբով Վոինովա-Շիկանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png