Թիլ (բերդավան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Թիլ, Թիլ Համտուն (թուրքերեն՝ Toprakkale), բերդավան Դաշտային Կիլիկիայում, Սսից արևմուտք։ Դրա դիմաց գտնվել է Ակամիր իջևանը։
Բնակավայր | ||
---|---|---|
Թիլ | ||
թուրքերեն՝ Toprakkale | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Օսմանիեի մարզ | |
ԲԾՄ | 67 մետր | |
Բնակչություն | 20 127 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 80950 | |
Ավտոմոբիլային կոդ | 80 | |
Պաշտոնական կայք | toprakkale.bel.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելԹորոս Բ իշխանը 1154 թվականին Թիլը միացրել է Կիլիկիայի հայկական իշխանապետությանը։ Արաբ պատմագիր Աբու ալ-Ֆիդան (1273-1333) իր «Աշխարհագրության» մեջ Թիլը հիշատակում է որպես ամուր, պարսպապատ բերդ՝ շրջապատված այգեվետ արվարձանով և բարեբեր հողերով։
Կիլիկիայի հայկական թագավորության անկումից (1375) հետո Թիլը տիրել է Եգիպտոսի սուլթանությունը, 16-րդ դարի սկզկբին՝ Օսմանյան սուլթանությունը։
Թիլի հայ բնակիչները տեղահանվել են 1914-1921 թվականներին։ Նրանց մեծ մասը զոհվել է Մեծ Եղեռնի ժամանակ, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բերդավանը ներկայումս
խմբագրելՑածրադիր բլրի վրա կառուցված Թիլի բերդը (այժմ՝ ավերակ) գրավում է մոտ 2 հա տարածք։ Երկշարք, լայն պարիսպներն ագուցված են կիսաշրջանաձև բուրգերով, հյուսիսային արտաքին պարիսպը՝ նաև հնգանիստ աշտարակներով։
Ներքին պարիսպը (նեղ դասավորությամբ) արտաքինից բարձր է։ Հյուսիսային և արևելյան պարիսպներին ներսից միանում է թաղակապ նկուղներով շենքերի շարքը։ Գլխավոր մուտքը բերդի հյուսիսարևմտյան անկյունում է, երկու հզոր աշտարակների միջև[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 295 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 187)։ |