Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)

Թիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի ձախ կողմում, Բալու քաղաքից 10-12 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Թիլ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԹիլի, Թիլք, Տիլ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թիլ (Բալուի գավառ) (Աշխարհ)##
Թիլ (Բալուի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչությունը կոտորվել կամ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թիլն ուներ Ս Կարապետ (ըստ որոշ աղբյուրների Ս. Աստվածածին) անունով եկեղեցի, որը կառուցված էր 1321 թվականին։ Գյուղի մոտ էր գտնվում Թիլա կամ Ս. Խաչ վանքը։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 449

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 187