Թերատամնավորներ
Թերատամնավորներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
![]() Թերատամնավորներ կարգի կաթնասուն՝ Քառամատ մրջնակեր կամ հարավային տամանդուա (Tamandua tetradactyla) | ||||||
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Edentata կամ Xenarthra Edward Drinker Cope, 1889 | ||||||
|
Թերատամնավորներ (լատին․՝ Edentata կամ լատին․՝ Xenarthra), կաթնասունների դասին պատկանող կարգ։ Այս կարգն իր անվանումը ստացել է նրա համար, որ նրանց ատամները էմալապատ չեն, չունեն կտրիչներ և ժանիքներ։ Կարգին պատկանող մրջնակերների ընտանիքի ներկայացուցիչներն ընդհանրապես զուրկ են ատամներից։ Ապրում են Ամերիկա աշխարհամասում՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայի հարավում[1]։ Հանդիպում են սավաննաներում և արևադարձային անտառներում։
Գոյություն ունեն ցամաքաբնակ, գետնափոր և ծառաբնակ տեսակներ։ Ապրում են գիշերային և մթնշաղային կյանքով։ Սնվում են բույսերով, կենդանիներով՝ անողնաշարավորներ, մանր ողնաշարավորներ։ Բազմանում են տարին 1 անգամ, ունենում 1-4 ձագ։ Տեղաբնակները կենդանիների միսն օգտագործում են կերակուրներ պատրաստելիս։
Կենսաբանական նկարագիր Խմբագրել
Այս կարգի ներկայացուցիչների ատամները դիֆերենցված չեն։ Ատամներն արմատ չունեն։ Մարմնի երկարությունը կազմում է 12-120 սմ, քաշը տատանվում է 90 գ-ից մինչև 55 կգ-ի սահմաներում։ Մարմինը պատված է խիտ, կոշտ կամ մետաքսանման բրդով, իսկ զրահակիրների գլխի, մարմնի և պոչի վերին մասը՝ շարժական զրահով։ Առջևի վերջավորությունների շնորհիվ կենդանիները կարողանում են փորել, ծառի վրայով մագլցել։
Դասակարգում Խմբագրել
Հայտնի է թերատամնավորների ժամանակակից 3 ընտանիք՝ մրջնակերներ, ծույլեր և զրահակիրներ, 30 տեսակ։
Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են 59 միլիոն տարի առաջվա վաղեմություն ունեցող թերատամնավորների բրածո 7 ընտանիք։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Woodburne Michael O. (2010)։ «The Great American Biotic Interchange: Dispersals, Tectonics, Climate, Sea Level and Holding Pens»։ Journal of Mammalian Evolution 17 (4): 245–264։ PMC 2987556։ PMID 21125025։ doi:10.1007/s10914-010-9144-8