Թեսլին (անգլ.՝ Teslin River), գետ, որը հոսում է Յուկոնում, Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ 393 կմ երկարություն ունեցող Թեսլինը սկիզբ է առնում համանուն լճից և թափվում է Յուկոն գետը[1]։ Վերջինս հանդիսանում է Թեսլինի աջ վտակը։

Թեսլին
TeslinRiverYukon.jpg
Բնութագիր
Երկարություն393
Ավազանի մակերես35 500 կմ²
ԱվազանԽաղաղ օվկիանոս
Ջրի ծախս300 մ³/վ
Ջրահոսք
ԳետաբերանՅուկոն
Գետաբերանի տեղակայումՅուկոն
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերNisutlin River? և Dän Tàgé?
Ջրի մարմիններTeslin Lake?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՅուկոն և Բրիտանական Կոլումբիա
ՋրահավաքՅուկոն գետի ավազան

Հիմնական վտակներն են՝ Ջենինգսը, Հեյնեսը, Սվիֆտը, Նասուտլինը, որոնք ևս աջակողմյան վտակներ են[1]։

ՊատմությունԽմբագրել

1896-1899 թվականների Կլոնդայկի ոսկե տենդի ժամանակ՝ ոսկու որոնման գործողությունների ընթացքում, գետը ծառայել է ոսկեխույզերի տեղափոխմանը։ Գետի անգլերեն անվանումն վերցված է տեղաբնիկ ցեղերի լեզվից։ Թեսլինի հյուսիսային ափին ապրող Տյուչոն ցեղի լեզվով գետն անվանվում է Դելին Չու, իսկ դլինկիտներն այն անվանում են Դեյսլի Հինի (անգլ.՝ Deisleen Héeni):

Տեղի ինլանդական ցեղերի ինքնանվանումը հնչում է, որպես «Դայսլին Կվան», որը թարգմանաբար նշանակում է «Մեծերի հզոր ցեղ»[2]։ Հանքագործներն ու հետախույզները ուսումնասիրություններ անցկացնելով տարածաշրջանում արձանագրել են, որ բնօրինակ անվանումը, որն էլ դարձել է վերջինիս ընթացիկ անունը։ Գետի վերին հատվածը 1904-1951 թվականներին կոչվել է Ուայտսվան։ Թեսլինի մեջ թափվում են ևս երկու այլ գետեր։ Ջենինգսը՝ հարավ-արևելքից, իսկ Սվիֆտը՝ հյուսիս-արևելքից։

Բուսական և կենդանական աշխարհԽմբագրել

Գետի ափագծի մոտ աճող ամենատարածված ծառը դա սև եղևնին է։ Գետում տարածված ամենանշանավոր ձկնատեսակն է սաղմոնն է[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 The Atlas of Canada — Rivers
  2. Andrew Hope III (2000)։ Map of Tlingit Kwaans and Territories Alaska Native Knowledge Network։ Paladin 
  3. «Teslin River Resources»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-09-ին։ Վերցված է 2017-01-07 

ԳրականությունԽմբագրել

  • C. Michael Hogan, Black Spruce: Picea mariana, GlobalTwitcher.com, ed. Nicklas Stromberg, November, 2008
  • Andrew Hope III, Alaska Native Knowledge Network. 2000. Map of Tlingit Kwaans and Territories
  • Parks Canada. 1976. Wild Rivers: Yukon Territory, Published by Wild Rivers Survey, Planning Division, Parks Canada, 84 pages