Թեյի և սուրճի թանգարան Լոնդոնում

Թեյի և սուրճի թանգարան, թանգարան Լոնդոնում, նվիրված է թեյի և սուրճի պատմությանը և այն ամենին, ինչ կապ ունի դրանց հետ[1]։ Հիմնադրվել է Էդվարդ Բրամի կողմից 1992 թվականին[2]։

Թեյի և սուրճի թանգարան Լոնդոնում
Տեսակթեյի թանգարան և սուրճի թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՍաութուրք
ՎայրԼոնդոն
Հասցե40 Southwark Street, London, SE1SE1 1UN
Հիմնադրվել է1992
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1600 թվականին Անգլիաում հիմնադրվել է անգլիական Արևմտահնդկական ընկերություն, որը շուրջ երկու դար ապահովել է թեյի ներկրումը և արտահանումը Եվրոպա[3]։ Մենաշնորհը հնարավորություն էր տվել ընկերությանը սահմանել կանոններ և թելադրել թեյի գները, իսկ հետագայում` նաև սուրճի։ Անգլիացիների նախաձեռնությունը լրացուցիչ խթան է հանդիսացել Հնդկաստանում թեյի արդյունաբերության համար։ Հնդկաստանն այդ տարիներին պատկանում էր Բրիտանական կայսրությունը[4]։ Այդ ժամանակ Հնդկաստանում մշակվում էր թեյի լավագույն տեսակը, իսկ անկրկնելի ցեյլոնյան թեյը Լոնդոնին հնարավորություն տվեց դառնալ թեյի համաշխարհային մայրաքաղաք և թեյը արագ ձեռք բերեց իրական ազգային անգլիական ըմպելիքի համբավ։ Թանգարանի ցուցադրության հիմքը հանդիսանում են ամբողջ աշխարհից թեյի և սուրճի ավելի քան 1000 տարբերվող ատրիբուտները։

Ցուցադրություն խմբագրել

Մտնելով թանգարան` այցելուն հայտնվում է թեյի սենյակում, համապատասխան անգլիական սովորույթներով պատրաստում են տաք ըմպելիք և ոչ մեծ խանութում, որտեղ վաճառվում է յուրահատուկ տեսակի թեյ և սուրճ, ինչպես նաև` այդ ըմպելիքներին վերաբերվող պարագաներ և գրականություն։ Թանգարանը ունի երկու ցուցասրահներ և լսարան։ Ցուցասրահներից մեկը նվիրված է թեյին, իսկ մյուսը` սուրճին։ Լսարանը օգտագործվում է սեմինարների անցկացման, թեյի ու սուրճի աճեցմանը և հավաքմանը նվիրված ֆիլմերի դիտում։ Ցուցադրվում են թեյի և սուրճի պարագաներ, թեյի գույնի թեյնիկներ, մշակման մեքենաներ, թեյի տուփեր, գովազդի արտադրանքներ և այլն։ Մի քանի երկրների թեյի սովորույթները ունեն յուրահատուկ հատկանիշներ։ Չինաստանի ցուցանմուշները տարբերվում են ճենապակյա բաժակներով, թեյնիկներով և հոտն զգալու հնարավորությունը տվող կոնտեյնեռներով, որոնց մեջ կան ավանդական թեյի տեսակներ։ Ճապոնական ցուցանմուշներում կարող ենք հանդիպել պնակի, կերամիկական սպասքերի, թեյի տերևները մանրացնելու հարիչի։ Ռուսական թեյի ցուցանմուշներում առկա են ինքնաեռ, մակագրված պալեխյան սկուտեղ, ռուսական բլիթներ և չորաբլիթներ։ Ցեյլոնյան և հնդկական թեմատիկայում ներկայացված են հիմնականում թեյին նվիրված փորագրանկարներ։ Սուրճի սրահում այցելուներին սպասվում է սուրճի արտադրությանը և մշակույթին վերաբերվող էքսկուրսիա։ Ի թիվս այլ ցուցանմուշների, առանձնացվում են սուրճի հատիկների վրա աշխատանք կատարող տարբեր մեքենաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյի և սուրճի թանգարան Լոնդոնում» հոդվածին։