Թեյի միջազգային օր

Թեյի միջազգային օր (անգլ.՝ International Tea Day), ոչ պաշտոնական տոն, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 15-ին Կրթական և հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ: Ոչ աշխատանքային օր չի հանդիսանում:

Թեյի միջազգային օր
անգլ.՝ International Tea Day
Teestrauch Detail.jpg
Թեյի թփեր
Տեսակawareness day? և միջազգային օր
Ամսաթիվդեկտեմբերի 15
ՀաստատվածWorld Social Forum, 2005
Կապված1773 թ. դեկտեմբերի 16-ի Բոստոնյան թեյախմության և «Թեյի մշակման ոլորտում աշխատողների իրավունքների միջազգային դեկլարացիայի» ընդունման հետ

Պատմություն, նպատակներ և տոնակատարությունԽմբագրել

«Թեյի միջազգային օրը» համեմատաբար երիտասարդ տոն է:

«Թեյի օր» նշելու գաղափարը սավառնում էր օդում շատ տարիներ, սակայն միայն հնդկական Մումբայում և բրազիլական Պորտու Ալեգրիում միջազգային հասարակական ֆորումներում (անգլ.՝ World Social Forum) քննարկումներից հետո (Կրթական և հասարակական կենտրոնի (անգլ.՝ Centre for Education and Communication) տեսքով) համապատասխանաբար 2004 և 2005 թվականներին «դեկտեմբերի 15» ամսաթիվն սկսեց անվանվել «Թեյի միջազգային օր»:

«Թեյի միջազգային օր» նշելու նպատակը հասարակության և քաղաքական գործիչների ուշադրության հրավիրումն էր թեյի առևտրի խնդիրներին, թեյի արտադրությամբ զբաղվող աշխատողների դիրքին, դժվարություններին, որոնք ծագում են մանր արտադրողների և մեծ ընկերությունների պայքարում, ինչպես նաև այս ըմպելիքի աշխարհում տարածմանը[1]: Երևի այն պատճառով, որ տոնի նպատակները ունեն սոցիալական բնույթ, ամսաթիվն ընկավ դեկտեմբերի 15-ին, որը պարզ ցույց է տալիս, որ թեյարտադրության բնագավառը ստիպված էր պայքարել շատ խնդիրների դեմ, որը Բոստոնյան թեյախմության նման պետք էր լուծել այդ պահին: Նաև դեկտեմբերի 15-ին էր ընդունվել «Թեյի մշակման ոլորտում աշխատողների իրավունքների միջազգային դեկլարացիան» :

«Թեյի միջազգային օրը» լայնորեն նշվում է Հնդկաստանում, Շրի Լանկայում[2], սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բանգլադեշը, Նեպալը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ուգանդան և Տանզանիան, լինելով թեյի միջազգային արդյունաբերողներ, անմասն չեն մնում այդ տոնից:

«Թեյի միջազգային օրը» սկսել են նշալ նաև Ռուսաստանում, որտեղ թեյը հանդիսանում է ամենաճանաչված ըմպելիքներից մեկը: Սակայն այս օրը ՌԴ-ում նշում են տեղ-տեղ: Այնպես, 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Իրկուտսկում բացվեց «Թեյի ժամանակը» ցուցահանդեսը` տոնի օրվան ընդառաջ[3]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել