Թեղի մանրատերև

բույսերի տեսակ
Թեղի մանրատերև
Թեղի մանրատերև
Թեղի մանրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի մանրատերև (U. parvifolia)
Միջազգային անվանում
Ulmus parvifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թեղի մարատերև (լատին․՝ Ulmus parvifolia), թեղազգիների ընտանիքի թեղի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

12-15 մ բարձրությամբ և մինչև 1 մ բնի տրամագծով ծառ է։ Սաղարթը խիտ է, վրանաձև։ Ընձյուղները նուրբ են, մազմզուկապատ։ Տերևները էլիպսաձև են, ձվաձև կամ հակառակ-ձվաձև, 2-5 սմ երկարությամբ, սրածայր կամ բութ, անհավասարակողմ հիմքով, հասարակ ատամնաեզր, վերևի կողմից հարթ և փայլուն, ներքևի կողմից մազմզուկապատ, ավելի ուշ՝ գրեթե կաշվեկերպ։ Տերևակոթունների երկարությունը չի անցնում 2-6 մմ-ից։ Տերևները աշնանը ստանում են կարմրավուն կամ ծիրանագույն գունավորում։ Տաք և կարճատև ձմռան դեպքում, երբ ուժեղ սառնամանիքներ չեն լինում, սովորաբար տերևները չեն թափվում և կիսամշտադալար բույսի հատկություններ է ձեռք բերում։ Ընդհանրապես տերևաթավփ դեպքում էլ տերևները մինչև խոր աշուն մնում են ծառի վրա։ Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Սևապտուղները օվալա-էլիպսաձև են, 1 սմ երկարությամբ, հասունանում են ուշ աշնանը։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կորեայում, Ճապոնիայում, հյուսիսային և Կենտրոնական Չինաստանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (149-151)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի մանրատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի մանրատերև» հոդվածին։