Թեղի գնդաձև

բույսերի տեսակ
Թեղի գնդաձև
Թեղի գնդաձև
Թեղի գնդաձև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Թեղազգիներ (Ulmaceae)
Ցեղ Թեղի (Ulmus)
Տեսակ Թեղի գնդաձև (U. densa)
Միջազգային անվանում
Ulmus densa

Թեղի գնդաձև (լատին․՝ Ulmus densa), թեղազգիների ընտանիքի, թեղի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառ է՝ մինչև 15 մ բարձրությամբ, խիտ, երկարավուն-օվալաձև, հաճախ գնդաձև կամ վրանաձև սաղարթով։ Երիտասարդ ընձյուղների կեղևը մոխրավուն է կամ դեղնագորշավուն, հին ճյուղերի վրա մուգ գույնի։ Բողբոջները բութ են՝ 1—1,5 մմ երկարությամբ։ Տերևակիցները երկարավուն են կամ գծանման, հաճախ գագաթնային մասում երկար մազմզուկապատ։ Տերևները հասնում են 7,5 սմ երկարության և 4 սմ լայնության, հասուն վիճակում մերկ են կամ ծածկված թեթևակի աղվամազով։ Դրանք մեծ մասամբ ամուր են, կաշվեկերպ, որոշ չափով հարթ կամ անհարթ մակերեսով, էլիպսաձև, ձվաձև կամ հակառակ ձվաձև, երբեմն' շեղանկյուն, հիմքում անհւսվասարաեզր կլորավուն, ձվաձև, սեպաձև, գագաթը որոշ չափով ձգված է կամ սրածայր, կրկնակի սղոցաեզր։ Տերևակոթունները ցրված-մազմզուկապատ են, 3 —10 մմ երկարությամբ։ Ծաղիկները հավաքված Են գլխիկանման խիտ ծաղկաբույլերում։ Առէջները 4-ն են։ Պտուղը օվալաձև է կամ հակառակ-ձվաձև։ խցանային թեղին բավականին պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ սևահողեր, առատ խոնավություն, լուսավոր պայմաններ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Հաճախ է վարակվում հոլանդական հիվանդությամբ։ Այս բոլորի հետ միասին խցանային թեղին լավ է դիմանում քաղաքի անբարենպաստ պայմաններին՝ ծխին, գազերին, փոշուն։ Միաժամանակ լավ է տանում կարճատև երաշտը։ Այդ է պատճառը, որ այս ծառատեսակը հաջողությամբ է օգտագործվում բնակավայրերի անաչապատման բնագավառում։ Ապրում է մինչև 200 տարի, ընդ որում բունը չի փտում։ Սկսում է պտղաբերել 12 —13 տարեկան հասակից, ամեն տարի առատորեն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկաս եվրոպական մասում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում։ Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, կաղնեբոխային անտառների եզրերին, թփուտների մեջ, գետահովիտներում։

Կիրառություն խմբագրել

Բնափայտը ամուր է, ճկուն։ Օգտագործվում է անիվներ, կահույք, մեքենաների և նավի ստորջրյա մասեր պատրաստելու համար։ Լավ ածուխ է առաջացնում։ Մոխիրը օգտագործում են պոտաշ ստանալու համար։ Կեղևում մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 148։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեղի գնդաձև» հոդվածին։