Թեթֆորդ (անգլ.՝ Thetford), շուկայական քաղաք և քաղաքացիական ծխական համայնք Անգլիայի Նորֆոլկ նահանգի Բրեքլենդ թաղամասում։ Վերաբերում է Բրեքլենդի ոչ մետրոպոլիայի տարածքին։ 2016 թվականին քաղաքում բնակվում էր 27027 մարդ։

Բնակավայր
Թեթֆորդ
անգլ.՝ Thetford
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես29,55 կմ²
Բնակչություն27 027 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01842
Պաշտոնական կայքthetfordtowncouncil.gov.uk
Թեթֆորդ (Միացյալ Թագավորություն)##
Թեթֆորդ (Միացյալ Թագավորություն)

Անվան ծագում խմբագրել

Թեթֆորդ անվան ծագումը պարզ չէ։ Տեղանքը եղել է Փոքր Օուզ գետի կարևոր անցումը, ուստի հավանականություններից մեկն այն է, որ բնակավայրն իր անվանումն ստացել է անգլո-սաքսոնական Թեոդֆորդից կամ մարդկանց ճանապարհից։ Անհասկանալի է նաև, թե մոտակայքում գտնվող Թեթ գետն անվանվել է անցման կամ ավելի ուշ բնակավայրի անունով։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Թեթֆորդը գտնվում է Լիթլ-Ուզի և Թեթի միախառնման մոտ, A11 ճանապարհի վրա, որը գտնվում է Լոնդոնի և Նորիջի միջև։

Քաղաքի շրջակայքում է գտնվում Լեյքենհիթ ավիաբազան, ինչպես նաև Հանթինգթոնի ռազմական ավիաբազան։

Պատմություն խմբագրել

Կելտական Իցենի ցեղը ապրում էր Նորֆոլկում և Քեմբրիջշիրում։ Հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ Թեթֆորդը կարևոր ցեղային կենտրոն էր երկաթի դարի վերջում և հռոմեական նվաճումների սկզբում։ 1979 թվականին հայտնաբերվել է 4-րդ դարի կեսերին թվագրվող մետաղական իրերի հավաքածու (այժմ Բրիտանական թանգարանում)։

Սաքսոնական ժամանակներում Թեթֆորդը Արևելյան Անգլիայի մայրաքաղաքն էր։ Կառուցվել է Թեթֆորդ ամրոցը։ Պեղումները ցույց են տվել, որ այդ օրերին քաղաքում բնակվում էր մոտ 4000 բնակիչ, զարգացած էր արտադրությունը։ Քաղաքը հիմնադրվել է 1573 թվականին[1]։ 12-րդ դարում քաղաքը դարձավ կրոնական կարևոր կենտրոն։ Թեթֆորդում կար 22 եկեղեցի։ Ռոջեր Բիգոտը հիմնել է մի վանք, որը հետագայում անցել է Կլունյակ կարգի վերահսկողության տակ։ 1538 թվականին վանքերի լուծարումից հետո քաղաքը դարձավ թագավորական սեփականություն, ինչը հանգեցրեց կաթոլիկական շինությունների ավերմանը։ Վանքերի քարը օգտագործվել է տներ կառուցելու համար[2][3]։

19-րդ դարում Թեթֆորդում բացվեց շոգեմեքենաների արտադրությունը, որը գրավեց ինժեներներին Լոնդոնից և Յորքշիրից՝ փակվել է 1928 թվականին։ Առանց արտադրության մեծ ծավալի, քաղաքի բնակչությունը գործնականում կայուն էր մինչև 1950-ականները, երբ կառավարությունը սկսեց ներգրավել լոնդոնյան ներդրումներ։ Նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թեթֆորդը ձևավորվեց որպես քաղաք Լոնդոնի ընդլայնման համար, և նրա բնակչությունը զգալիորեն ավելացավ մայրաքաղաքից բնակիչների տեղափոխումից հետո։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է թղթի, պահածոների արտադրության վրա։ Թեթֆորդը տունն էր Tulip International՝ բեկոնի, տավարի և խոզի միս ընկերության, որը բացվել է 1966 թվականին։ Դա Մեծ Բրիտանիայի խոշորագույն բեկոնի գործարաններից մեկն էր։ 2007 թվականին արտադրությունը կրճատվեց, այնուհետև փակվեց[2][3]։

Բնակչություն խմբագրել

2016 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 27027 մարդ։ Նրանցից 50.3%-ը տղամարդիկ են, 49.7%-ը՝ կանայք։ Տարիքային բաշխվածությունը հետևյալն է՝ 23.5% մինչև 18 տարեկան, 61.2% 18-ից 64 տարեկան, 15.3% 65 տարեկանից բարձր։ Քաղաքի բնակչության 95,0%-ը սպիտակամորթ էր, 1,5%-ը՝ ասիացի, իսկ 0,8%-ը՝ աֆրիկացի։

Բնակչության դինամիկան[1][4].

1831 1901 1911 1921 1931 1939 1951 1961 2001 2011 2016
3462 4613 4778 4706 4098 4826 4447 5399 22030 24833 27027

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Thetford». University of Portsmouth. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 «Thetford». Britannica. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 «Take a tour of Thetford's history Thetford». BBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Population of the East of England». City Population. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթֆորդ» հոդվածին։

Գրականություն խմբագրել