Թաֆթ[3] (պարս.՝ تفت), քաղաք կենտրոնական Իրանում՝ Յազդ օսթանում, Թաֆթ շահրեստանի վարչական կենտրոնը։ բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 18 464 մարդ (2016)[2]։

Քաղաք
Թաֆթ
պարս.՝ تفت
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՅազդ
ՇահրեստանԹաֆթ
Առաջին հիշատակում15-րդ դար[1]
ԲԾՄ1560 մետր
Բնակչություն18 464 մարդ (2016)[2]
Ժամային գոտիUTC+3:30
Թաֆթ (Իրան)##
Թաֆթ (Իրան)

Անվան ծագումը

խմբագրել

Դոկտոր Մոհամադ Իբրահիմ Բաստանի Փարիզին (Mohammad Ibrahim Bastani Parizi)[4], որը Իրանի պատմության մասին ժամանակակից աշխատանքների հեղինակ է և պատմաբան, քաղաքի «Թաֆթ» անվանումը կապում է շոգի, անապատի հետ։ «Թաֆթ» բառը բառարանների մեծ մասում նշանակում է «տաք, շոգ, բարձր ջերմաստիճանով»։ Հնդկաստանում հրատարակված «Գիյաս» գրքում Թաֆթը հիշատակվում է որպես զամբյուղ՝ լցված ծաղիկներով և մրգերով։ Աշխարհագրական պայմանները նկատի առնելով՝ կարելի է ասել, վերջինս ավելի է համապատասխանեցվում Թաֆթ քաղաքի գտնվելու վայրի հետ։ Կար նաև նման հայեցակարգ, որ դա փայտից կամ տերևներից փոքր կլոր զամբյուղ է՝ դրանում զետեղված պտուղներով։ Դրա համար էլ «Թաֆթը» բացատրվում է որպես «մրգերով զամբյուղ»[5]։

Պատմություն

խմբագրել

Թաֆթի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 15-րդ դարին[6]։

Քաղաքը հայտնի է իր հաճելի կլիմայով, ջրով և աճեցվող պտուղներով՝ հատկապես խաղողով և նռով։ Չոր հունը, որը լցված է լինում սեզոնային, քաղաքը երկու մրցակցող մասերի է բաժանում՝ Հերսիրի և Սարդսիրի․

Պարսկերենից թարգմանաբար հերսիր (պարս.՝ گرمسیر ) նշանակում է «տաք շրջան» կամ «ամառային արոտավայր», իսկ սարդսիր (պարս.՝ سردسیر)՝ «ցուրտ շրջան» կամ «ձմեռային արոտավայր»։

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Արծիվ լեռ։ Հիշեցնում է թևերը ծալած նստած արծվի։
  • Շահ Վալի համալիր։ Իր մեջ ներառում է պատմական հրապարակ, մզկիթ, դամբարան, ջուրը պահելու տեղ, շուկա և դպրոց։ «Հանշ Բեգում» մզկիթը կառուցել է Թահմասպ շահը՝ ի պատիվ քրոջ։
  • Թեզերջան սառցադաշտ[7]
  • Արնան լեռ(Arnan)
  • Ջրաղաց
  • Իսլամի պատմական գյուղ (Ֆրաշահ) (Eslamieh [Frashah])
  • Իսլամի ամրոց (Eslamieh)
  • Թաֆթ շուկա
  • Իսլամի ջրաղաց (Eslamieh պարս.՝ آسیاب آبی اسلامیه)
  • Մուրտազ Ալիի պատմական գյուղ
  • Քարանձավ Իսլամիում (Eslamieh)
  • Ալի Նակի Խանի այգի
  • Գոլշանի այգի
  • Տամհր շատրվան (Tamhr)
  • Շավազի ամրոց (Shavazi)
  • Շեյխ Ալի Բլիմանի դամբարան (Ali Blyman)
  • Իսլամիի հին սոսի (Eslamieh)
  • Հին տներ
  • Բիդակիտ մզկիթ (Bydakhvyd)
  • Դեհշիր քարվանսարա (Dehshir)
  • Շեյխ Ջունաիդ Թուրանի դամբարան
  • Ջրամբար լեռներում
  • Բրալսվիհ ջրամբար (Bralsvyh)
  • Իսլամիի մզկիթ (Eslamieh)
  • Tzrjan մզկիթ
  • Նադուշան մզկիթ (Nadooshan)
  • նադուշան ամրոց (Nadooshan)
  • Փահլևանի օդային ամրոց, որը գտնվում է Թաֆթից հարավ-արևմուտք՝ Գաանի հովիտ և Միլակ լեռ տանող ճանապարհին։ Ամրոցը կառուցվել է նախաիսլամական շրջանում՝ դժվարամատչելի տեղանքում, հիմնական նյութը, որն օգտագործվել է շինարարության ժամանակ աղյուսն է։ Ամրոցի ներքին տարածքում դեռևս նկատելի են հողմաղացների ավերակները[8]։
  • Դարագահան ջրվեժը (Darah Gahan) Գաան հովտում[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. AshtianyUSA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. Иран. Справочная карта (масштаб 1:1 250 000). Четвёртое издание — ГУГК СССР, 1986.
  4. Dr. Mohammad Ebrahim Bastani Parizi Արխիվացված 2012-06-05 Wayback Machine(անգլ.)
  5. TAFT BOY(պարս.)
  6. 6,0 6,1 Encyclopædia Iranica(անգլ.)
  7. Блог Резы Саджади, посла Ирана в РФ
  8. www.tebian.net(պարս.)

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաֆթ» հոդվածին։