Թափարիզ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում[1]։ Գտնվում էր Բայազետ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, Բայազետ-Բերկրի ճանապարհի վրա։

Գյուղ
Թափարիզ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԲայազետի գավառ
Այլ անվանումներԹեփերես, Թեփերիզ, Թեփերիս, Թոփարիզ, Տապարիզ, Տափարիզ, Տեպերիզ, Տոպարիզ
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Ազգային կազմՀայեր (մինչև 1878), քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև 1878), այլ
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ04400
Թափարիզ (Աշխարհ)##
Թափարիզ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Թափարիզի հայ բնակիչները 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո գաղթել և վերահաստատվել են Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Քյոսամամեդ (այժմ Գանձակ) գյուղում։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջերին ուներ 30 տուն քուրդ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Թափարիզից հարավ և արևմուտք կան հին բերդի պարիսպների մնացորդներ, որոնք կառուցված են մշակված և անմշակ բազալտե քարերով։ Բերդի մասին նկարագրել է եվրոպացի ճանապարհորդ Թեքսեն։

Ըստ Հ. Մանանդյանի հնարավոր է, որ Թափարիզում է գտնվել Սեբեոս պատմիչի հիշատակած Որդսպու բերդը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 425

Աղբյուրներ խմբագրել