«Թատրոն և երաժշտություն», թատերական-երաժշտական պատկերազարդ երկամսյա հանդես։ Լույս է տեսել 1910–1917 թվականներին Բաքվում։ Խմբավար հրատարակիչ՝ Անտոն Մայիլյան։

«Թատրոն և երաժշտություն»
Տեսակթատերական-երաժշտական հանդես
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԱնտոն Մայիլյան
Հիմնադրվել է1910
Հրատարակման վայրԲաքու

Տպագրել է հայկական, ռուսական, արևմտաեվրոպական թատրոնին և երաժշտությանը վերաբերող ուսումնասիրություններ, գրական ստեղծագործություններ, կենսագրականներ, հուշեր, թարգմանություններ, նաև Պետրոս Ադամյանի նամակներից, Լեոյի «Հայ արվեստը» աշխատությունը։ Հանդեսին աշխատակցել են Կոմիտասը, Գևորգ Չմշկյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Ալեն Մանուկյանը, Անուշավան Տեր-Ղևոնդյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։