Թաունսվիլ
Թաունսվիլ (անգլ.՝ Townsville), քաղաք Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևելքում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Քաղաքի բնակչությունը 2006 թվականին կազմել է մոտ 143 հազար մարդ[2], իսկ ամբողջ տարածքի բնակչությունը` 175.5 հազար մարդ (2008)[3]։ Մոտակա խոշոր քաղաքներն են Մակայը (330 կմ հարավ-արևելք) և Կերնսը (գտնվում է 300 կմ դեպի հարավ)։
Բնակավայր | ||
---|---|---|
Թաունսվիլ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1865 թ. | |
Մակերես | 140,2 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | 178 649 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Հեռախոսային կոդ | 07 | |
Փոստային ինդեքսներ | QLD 4810 | |
Պաշտոնական կայք | townsville.qld.gov.au | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Թաունսվիլը գտնվում է Բրիսբենից մոտավորապես 1300 կմ հյուսիս: Քաղաքը գտնվում է Մեծ արգելախութի մոտ։ Թաունսվիլն ունի մեծ արևադարձային ակվարիում, որը պարունակում է Մեծ արգելախութի բուսական և կենդանական աշխարհի նմուշներ: Քաղաքի մոտ Մագնիսական կղզին է, որտեղ գտնվում է ազգային պարկը:
ՊատմությունԽմբագրել
Ջեյմս Կուկի արշավախումբն այս տարածաշրջանով անցել է 1770 թվականին, սակայն չի կայանել։ Ներկայիս Թաունսվիլի մոտ գտնվող մի կղզու ափին Ջեյմս Կուկի կողմնացույցը սկսել է տարօրինակ աշխատել, որի պատճառով կղզին անվանվել է Մագնիսական կղզի[4]: Տարածաշրջանում առաջին եվրոպացիները հայտնվեցին 1819 թվականին:
Քաղաքը հիմնադրվել է 1864 թվականին որպես նավահանգիստ՝ ծառայելով հյուսիսային Քվինսլենդին: Բնակիչների առաջին գաղթը եղել է 1864 թվականի նոյեմբերի 5-ին: 1866 թվականին Ռոբերտ Թաունսը (ժամանակի հայտնի ավստրալացի գործարար) այցելել է այստեղ, մնացել է ընդամենը երկու օր, սակայն համաձայնվել է տրամադրել ֆինանսական աջակցություն նոր հողատարածքին, որն անվանվել է իր պատվին[4]:
1866 թվականին բնակավայրը ստացավ ինքնակառավարման կարգավիճակ, նույն թվականին ընտրվեց Թաունսվիլի առաջին քաղաքապետը: 1882 թվականից մինչև 1891 թվականը բնակչությունը աճեց 4 հազարից մինչև 13'000 մարդ: 1902 թ. Թաունսվիլ-ը ստացավ քաղաքի կարգավիճակ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքում տեղակայված էին ռազմական կայազոր և ավիաբազա (ավելի քան 50 հազար ամերիկյան և ավստրալական զինվոր):
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ (unspecified title) — 2017.
- ↑ Australian Bureau of Statistics: Townsville (QLD) (Statistical District)
- ↑ Australian Bureau of Statistics: Regional Population Growth, Australia, 2007-08
- ↑ 4,0 4,1 Townsville Council website: A Chronological History of Townsville 1770 to 1900 Archived 2009-09-29 at the Wayback Machine.