Թայրաջիմա (ճապ.՝ 平島), Տոկարայի կղզիներից մեկը, Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրային պատկանող Սացունան կղզիների ենթախումբը։ 2,08 քառ. կմ մակերեսով այս կղզում ապրում է 79 մարդ։ Կղզի կարելի է հասնել միայն նավով, քանի որ այն չունի օդանավակայան. կա լաստանավային ծառայություն՝ շաբաթական երկու անգամ, Կագոշիմա քաղաքի վրայով։ Ճամփորդությունը տևում է 9 ժամ։ Կղզիաբնակները հիմնականում զբաղվում են ձկնորսությամբ և սեզոնային զբոսաշրջությամբ։

Թայրաջիմա
Տեսակկղզի և ōaza?
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՏոսիմա
ՏեղադրությունԱրևելաչինական ծով
Մասն էՏոկարա
Երկարություն1,5 կմ
Լայնություն1 կմ
Մակերես2.08
Բնակչություն84 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Թայրաջիման գտնվում է Նականոշիմայից 32 կիլոմետր հարավ-արևմուտք և երկրորդ ամենափոքր բնակեցված կղզին կղզեխմբում։ Կղզին ունի մոտ 2,08 կմ տարածք՝ 1,5 կմ լայնությամբ և 1,0 կմ երկարությամբ։ Կղզու ամենաբարձր կետը ծովի մակարդակից 242,9 մետր է։ Անձրևոտ եղամակի մայիսից մինչև սեպտեմբեր դրա կլիման մերձարևադարձային է։ Կղզին ունի բազմաթիվ օնսեններ։

Պատմություն խմբագրել

Տեղական բանահյուսության համաձայն, կղզին Հեյկեի պարտված կլանի ապաստաններից մեկն էր այն բանից հետո, երբ նրանք պարտվեցին Մինամոտոյի կլանից՝ Գենփեի պատերազմում։

Մինչև 1624 թվականը, կղզին Ռյուկյու թագավորության մի մասն էր։ Էդոյի ժամանակաշրջանի ընթացքում, Տակարաջիման Սացումա Դոմենի մի մասն էր և կառավարվում էր որպես Կավաբեի շրջանի մի մաս։

1896 թվականին կղզին հանձնվել է Օշիմայի շրջանի վերահսկողությանը և 1911 թվականից կազմում էր Տոշիմա գյուղի մի մասը։

1946-1952 թթ. կղզին գտնվում էր Միացյալ Նահանգների կառավարման ներքո՝ Ռյուկյու հյուսիսային կղզիների ժամանակավոր կառավարության կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  • National Geospatial Intelligence Agency (NGIA). Prostar Sailing Directions 2005 Japan Enroute. Prostar Publications (2005). 1577856511

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայրաջիմա» հոդվածին։