Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թամար Ադամյան Արտեմի (1862[1][2][3], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 31, 1888(1888-12-31)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]), հայ նարոդնիկ, մանկավարժ։

Թամար Ադամյան
Ծնվել է1862[1][2][3]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 31, 1888(1888-12-31)[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԳայանյան օրիորդաց դպրոց[1] և Բեստուժևյան դասընթացներ[1]
Մասնագիտությունհասարակական գործիչ և ուսուցչուհի
ԱնդամությունՀայրենասերների միություն[1]

Դերասանուհի Սաթենիկ Ադամյանի (1875-1915) քույրն է։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ծննդավայրի Գայանյան օրիորդաց դպրոցը, իգական գիմնազիան։ Անդամակցել է ծննդավայրի ինտերնացիոնալ խմբակին, որը սերտ կապեր ուներ «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության հետ։ 1882 թվակականին Պետերբուրգի կանանց Բեստուժևյան բարձրագույն դասընթացների ուկնդիր էր, 1883 թվականին՝ Մոսկվայի «Հայրենասերների միության» կազմակերպության անդամ նարոդնիկական խմբակների կազմակերպիչ։ 1884 թվականից դասավանդել է Անդրկովկասի հայկական դպրոցներում։ Մահացել է ծննդավայրում 1888 թվականին 26 տարեկանում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար Ադամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 63