Հայրենասերների միություն

«Հայրենասերների միություն», հայ ազգային հայրենասիրական խմբակ։ Հիմնել են Մոսկվայի հայ ուսանողները՝ 1882 թվականին, Ներսես Աբելյանի ղեկավարությամբ։

Հրատարակումներ

խմբագրել

Միությունը հրատարակել է «Ազատության ավետաբեր» անլեգալ թերթը (4 համար)։ Հայրենասերների միության նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր թուրքական լծից։ Այդ մասին ասված է Հայրենասերների միության հայտարարության մեջ։ Հետևելով Մ. Նալբանդյանին և ռուս հեղափոխական դեմոկրատներին՝ Հայրենասերների միությունը պրոպագանդել է հայ ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրության, պաշտպանել ազգերի եղբայրության գաղափարը.

  «Մենք քարոզում ենք սերտ համերաշխություն Հայաստանում բնակվող ազգերի մեջ», - ասված է «Ազատության ավետաբեր»-ում։  

Մենք հավասարաչափ հարգում ենք յուրաքանչյուր ազգի լեզուն, կրոնը և անկախությունը, եթե միայն նա չի ձգտում հարստահարել ուրիշներին, արգելք չի դառնում ուրիշների կանոնավոր զարգացմանը»։ խմբակը խիստ դատապարտել է եվրոպական երկրների երկդիմի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցում։

Ռուսական ոստիկանության հետապնդումների հետևանքով Հայրենասերների միությունը 1884 թվականին դադարեց գործել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 211