Թամարա Օլեհիվնա Մարցենյուկ (ուկրաիներեն՝ Тамара Олегівна Марценюк, հուլիսի 2, 1981(1981-07-02) կամ 1981[1]), ուկրաինացի սոցիոլոգ և գիտնական, ով մասնագիտացած է գենդերային հետազոտությունների մեջ։ Հայտնի է իր հոդվածներով, Եվրամայդանի ցույցերում կանանց դերի վերլուծությամբ և նախագահ Վիկտոր Յանուկովիչի` Ուկրաինայում կանանց վերաբերյալ մեկնաբանությունների քննադատությամբ։

Թամարա Մարցենյուկ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1981(1981-07-02) (43 տարեկան) կամ 1981[1]
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԱզգային համալսարան «Կիև-Մոգիլայական ակադեմիա»
Գիտական աստիճանսոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունսոցիոլոգ

Վաղ կյանք

խմբագրել

Թամարան Վոլինից է և մեծացել է Կիև քաղաքի Տրոյեշչինա թաղամասում[2]։

Կրթություն

խմբագրել

Պաշտպանել է սոցիոլոգիայի դոկտորական թեզը Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանում և սովորել է Օսլոյի համալսարանում[2][3]։

Ստացել է կրթաթոշակ Գյոտեբորգի համալսարանում[2] և հետդոկտորական կրթաթոշակ Ստենֆորդի համալսարանի ռուսական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների կենտրոնում[4]։

Կարիերա

խմբագրել

2004 թվականից Մարցենյուկը աշխատել է Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնում, որտեղ ներկայումս դոցենտ է ` մասնագիտացած գենդերային հետազոտությունների, ֆեմինիզմի ՝ որպես սոցիալական տեսության և սոցիալական շարժման գենդերի և քաղաքականության, առնականության հետազոտությունների մեջ[2]։

Դասավանդել է ԱՄՆ-ում (ինչպես Սթենֆորդի, այնպես էլ Կոլումբիայի համալսարաններում), Կանադայում, Գերմանիայում (Վիադրինի Եվրոպական Համալսարանում), Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Էստոնիայում, Բելգիայում, Լիտվայում, Հունգարիայում, Ավստրիայում, Չեխիայում և Լեհաստանում[2]։

Մարիա Բեռլինսկայի և այլ կանանց հետ միասին Մարցենյուկը 2015 թվականին սկսել է «Անտեսանելի գումարտակ» նախագիծը, որը պաշտպանում էր գենդերային հավասարությունը Ուկրաինայի զինված ուժերում[5]։

Դիրքորոշումներ

խմբագրել

Մարցենյուկը քննադատում էր Վիկտոր Յանուկովիչի` 2011 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպման ժամանակ արված մեկնաբանությունները, որոնք նա բնութագրում էր որպես Ուկրաինայում սեռական զբոսաշրջության հաստատում[6]։

Նրա համահեղինակած «Մայդանի մայրերն ու դուստրերը» թերթը քննարկել է կանանց դերը Եվրամայդանի բողոքի ցույցերում` նշելով, որ ցուցարարների մեծամասնությունը կանայք էին 2013թ. նոյեմբերի վերջից մինչև 2014թ. հունվարի սկզբը`մինչև բռնության և ռազմականացման հետագա սրումը[7]։ Օլգա Օնուչի հետ նաև զեկուցել է բողոքի ցույցերի ժամանակ ոչ ուկրաինացիների ազդեցության աճի մասին[8][9]։

Ընտրյալ հրապարակումներ

խմբագրել
  • Գենդերը բոլորի համար. մարտահրավեր կարծրատիպերին (ուկրաիներեն՝ Гендер для всіх: виклик стереотипам)(2017[10])
  • Ինչո՞ւ չպետք է վախենալ ֆեմինիզմից (ուկրաիներեն՝ Чому не варто боятися фемінізму?)(2018[10])

Ակադեմիական գրություններ

խմբագրել
  • Genderna sotsiologiia Maidanu: Rol zhinok u protestah (Sociology of gender of the Maidan: The role of women in protests) (Kyiv: Electronic Archive of the National University of Kyiv-Mohyla Academy, 2014), http://ekmair.ukma.edu.ua/handle/123456789/3511.[7]
  • Olga Onuch and Tamara Martsenyuk, Mothers and Daughters of the Maidan: Gender, Repertoires of Violence, and the Division of Labour in Ukrainian Protests", Social, Health, and Communication Studies Journal, 1 (November 2014), 105–26, 113.[10]
  • Martsenyuk, Tamara (2022 թ․ հուլիս). «Women's Participation in Defending Ukraine in Russia's War» (PDF). Global Cooperation Research – A Quarterly Magazine. University of Duisburg-Essen: 5. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Морозова Анна (Morozova Anna) (2018 թ․ հոկտեմբերի 29). «Тамара Марценюк. "Гендерний підхід передбачає вибір" (Tamara Martsenyuk. "Gender approach involves choice")». Моя Могилянка (My Mogilyanka).
  3. «Tamara Martsenyuk CV» (PDF).
  4. «Women's Top-Level Political Participation in Ukraine: Challenges and Opportunities | Wilson Center». www.wilsoncenter.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  5. Martsenyuk, 2022, էջ 1–2
  6. Cybriwsky, Roman Adrian. “Seamy Stories.” Kyiv, Ukraine - Revised Edition: The City of Domes and Demons from the Collapse of Socialism to the Mass Uprising of 2013-2014, Amsterdam University Press, 2016, pp. 271–92, http://www.jstor.org/stable/j.ctt1b9x2zb.14 . Accessed 17 Apr. 2022.
  7. 7,0 7,1 Nikolayenko, Olena. “Invisible Revolutionaries: Women’s Participation in the Revolution of Dignity.” Comparative Politics, vol. 52, no. 3, 2020, pp. 451–72, JSTOR 26907864. Accessed 17 Apr. 2022.
  8. «Social networks and social media in Ukrainian "Euromaidan" protests». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  9. William Jay Risch (2018 թ․ մարտի 23). «Turning a protest into (someone else's) metaphysics». openDemocracy (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Авторский арсенал. Рейтинг Фокуса "25 лучших писателей Украины"». 2022 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.