Թամարա Թադևոսյան
հայ դեղաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամարա Սարգսի Թադևոսյան (նոյեմբերի 30, 1922, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975)։
Թամարա Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1922 (101 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1975) |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1943-1973 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնում, 1974-1989 թվականներին եղել է իր նախաձեռնությամբ կազմակերպած դեղերի տեխնոլոգիայի և դեղագործության կազմակերպման ամբիոնի վարիչը։ 1945-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ դեղաբանների համամիութենական ընկերության անդամ, 1974 թվականից՝ ՀԽՍՀ դեղագետների համամիութենական ընկերության անդամ։
Աշխատանքները վերաբերում են արգանդի հարթ մկանների շարժողական ֆունկցիան դրդող նոր դեղանյութերի հայտնաբերման, ազդեցության մեխանիզմների որոշ օրինաչափությունների, կենսադեղաբանության հարցերին[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ Մխիթար Հերացու մեդալ, 2000
- «Աշխատանքի վետերան» մեդալ
Գրականություն
խմբագրել- Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.