Թամարա Գաբրիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թամարա Հովնանի Գաբրիելյան (հունիսի 5, 1911[1][2][3], Բաքու, Ռուսական կայսրություն[2]), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1968 թ.)։
Ծնվել է | հունիսի 5, 1911[1][2][3] (112 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1933)[2] |
Մասնագիտություն | մանկաբույժ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2][3] (1967) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[2] |
Ծնողներ | հայր՝ Հովնան Գաբրիելյան[2][3] |
Մանկաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հովնան Գաբրիելյանի դուստրը։
Կենսագրություն խմբագրել
Թամարա Գաբրիելյանը ծնվել է 1911 թվականին Բաքվում։ 1933 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետը։ Երկար տարիներ եղել է Բաքվի Ստեփան Շահումյանի անվան հիվանդանոցի մանկաբույժ։ 1960-1983 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ։ Եղել է Մանկաբույժների համամիութենական ընկերության անդամ, ՀԽՍՀ մանկաբույժների խորհրդի նախագահ։
Աշխատանքները վերաբերում են մալարիայի, լեյշմանիոզի, մարսողության խանգարումների, թունավորումների, թոքաբորբերի, քրոնիկ արյունատարալուծական (հեմոլիտիկ) սակավարյան և ստաֆիլոկոկային արյան վարակման բուժման հարցերին[4][5]։
Գրականություն խմբագրել
- Айриян А.П. Армянские учёные-медики // Ер., 1998 ISBN 99930-1-001-7
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2051
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Կենսագրությունը ru.hayazg.info կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Գաբրիելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 635)։ |