Թաղաղու դեղին

բույսերի տեսակ
Թաղաղու դեղին
Թաղաղու դեղին
Թաղաղու դեղին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Asphodelaceae
Ենթաընտանիք Թաղաղլուայիններ (Asphodeloideae)
Ցեղ Թաղաղու (Asphodeline)
Տեսակ Թաղաղու դեղին (A. lutea)
Միջազգային անվանում
Asphodeline lutea

Թաղաղու դեղին (լատին․՝ Asphodeline lutea), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, որն ունի 40-60 սմ բարձրության հասնող տերևակալած հաստ ցողուն։ Տերևները գծային-բզաձև են, նեղ-եռանիստ։ Ծաղկաբույլն ունի խիտ երկար ողկույզի ձև։ Ծաղիկները դեղին են։ Ծաղկապատն ունի 2-2,5 սմ երկարություն, մասերը երկարավուն-նշտարաձև են՝ մեջտեղում կանաչավուն ջղով։ Պտուղը տուփիկ է՝ երկարավուն-գնդաձև , 12-15 մմ երկարությամբ։ Սերմերը գորշավուն են, 6 մմ տրամագծով։ Արմատները պարունակում են լորձ և շաքար[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Իջևան քաղաքի շրջակայքում։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրյածովյան ավազանի երկրներում, Իսրայելում և Հորդանանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 800-1000 մ բարձրությունների վրա, խոտածածկ լանջերին, անտառի եզրերին, կաղնու և բոխու անտառներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու դեղին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու դեղին» հոդվածին։