Թակուբոկու Իսիկավա
Թակուբոկու Իսիկավա (ճապ.՝ 石川 啄木, փետրվարի 20, 1886[2], Մորիոկա, Ճապոնիա - ապրիլի 13, 1912[3][2], Koishikawa-ku), ճապոնացի բանաստեղծ, գրաքննադատ, մեծ դեր է ունեցել թանքայի զարգացման գործում։
Թակուբոկու Իսիկավա ճապ.՝ 石川啄木 | |
---|---|
Ծննդյան անուն | ճապ.՝ 石川 一[1] |
Ծնվել է | փետրվարի 20, 1886[2] |
Ծննդավայր | Մորիոկա, Ճապոնիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1912[3][2] (26 տարեկան) |
Վախճանի վայր | Koishikawa-ku |
Գերեզման | Cape Tachimachi |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, waka poet և լրագրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Seisoku Gakuen? |
Ուշագրավ աշխատանքներ | Ichiaku no Suna? և Kanashiki Gangu? |
Ազգականներ | Ishikawa Masao? |
Takuboku Ishikawa Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ճապոնական գլխավոր կղզի Հոնսյուի փոքրիկ գյուղում։ Աղքատ հոգևորականի ընտանիքում եղել է միակ որդին և ի ծնե անվանակոչվել է Հադզիմե («առաջնեկ»)։ Թակուբոկու-ն գրական կեղծանունն է, որը առաջին անգամ օգտագործել է 1903 թվականին և նշանակում է «փայտփորիկ»։ Առաջին թանքան տպագրվել է 1902 թվականին Տոկիոյի «Առավոտյան աստղ» ամսագրում.
Արյամբ ներկված երգերը |
Եղել է ուսուցիչ, այնուհետև համագործակցել է ամսագրերի հետ։ Իսակավա Թակուբոկուն եղել է պատերազմի հակառակորդ։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հրատարակել է «Ձգտումներ» ժողովածուն, որի մեջ ներառել է «Ծովակալ Մակարովի հիշատակին» վերնագրով բանաստեղծությունը, որտեղ պոետը երգում է ռուս զինվորների սխրագործությունների մասին։
Անվեհեր թշնամի։ Դու ողջունեցիր քո վերջը`
անվախորեն կանգնելով սահմանին։ Մակարովին համամեմատ՝ հարգում են հերոսին դարեր անց։ Անմահ է քո պսակը։ |
Մոր մահից մեկ ամիս անց մահացել է աղքատության մեջ տուբերկուլոզից 26 տարեկան հասակում։
Գրականություն
խմբագրել- Гришина В. А. Исикава Такубоку — критик и публицист. — М., 1981.
- Топоров В. Н. Два дневника (Андрей Тургенев и Исикава Такубоку) // Восток-Запад. Исследования. Переводы. Публикации. Выпуск четвёртый. — М., 1989. — С. 78-99.
- Исикава Такубоку // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
- Keene D. The First Modern Japanese: The Life of Ishikawa Takuboku : — Columbia University Press, 2016. — 288 p. — ISBN 978-0-231-17972-0.
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թակուբոկու Իսիկավա» հոդվածին։ |