Սաքսոնական թալեր
Սաքսոնական թալերը (գերմաներեն՝ Sachsen Taler) դրամական միավոր էր Սաքսոնիայում։
Թողարկվել և շրջանառության է ներկայացվել Սաքսոնիայի պետական կազմավորումներում՝ Սաքսոնիայի իշխանությունում՝ XVI դարից մինչև 1806 թ., և Սաքսոնիայի թագավորությունում՝ 1806-ից մինչև 1872 թ., երբ Սաքսոնիայում, ինչպես և գերմանական մի շարք այլ պետություններում, թալերին փոխարինեց մարկը։ 1 սաքսոնական թալերը բաժանվում էր 30 գրոշի, իսկ 1 գրոշը՝ 10 պֆենիգի։
Սաքսոնիայի թալերներն արտադրվել են Լայպցիգում, արծաթից։ Ցածր դենոմինացիայի դրամները հատվել են բիլոնից (արծաթի շատ ցածր պարունակությամբ ձուլույթ), բարձր դենոմինացիաները (2 ու կես թալեր և բարձր)՝ ոսկուց։
Սաքսոնական թալերն արտադրվել է հետևյալ դրամանիշներով.
- Մեկ քառասունութերորդ թալեր (բիլոն, արծաթ)
- Մեկ քսանչորսերորդ թալեր (բիլոն, արծաթ)
- Մեկ տասներկուերորդ թալեր (բիլոն, արծաթ)
- Մեկ ութերորդ թալեր (արծաթ)
- Մեկ վեցերորդ թալեր (արծաթ)
- Մեկ քառորդ թալեր (արծաթ)
- Մեկ երրորդ թալեր (արծաթ)
- Կես թալեր (արծաթ)
- Երկու երրորդ թալեր (արծաթ)
- 1 թալեր (արծաթ)
- 1 ու կես թալեր (արծաթ)
- 2 թալեր (արծաթ)
- 2 ու կես թալեր (ոսկի)
- 3 թալեր (արծաթ, ոսկի)
- 4 թալեր (արծաթ)
- 5 թալեր (արծաթ, ոսկի)
- 6 թալեր (արծաթ)
- 9 թալեր (արծաթ)
- 10 թալեր (ոսկի)
Աղբյուրներ
խմբագրել- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (17th Century). Pages 667-677
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century). Pages 501-512
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition. Pages 456-463