Թալաթ Աղասիբեկ օղլի Խանլարով (ադրբ.՝ Tələt Ağasıbəy oğlu Xanlarov, օգոստոսի 26, 1927(1927-08-26), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 2004(2004-04-14), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի ճարտարապետ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1975), Արևելյան երկրների Միջազգային ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահ, «Փառքի» և «Պատվո» շքանշանների դափնեկիր[1]։

Թալաթ Խանլարով
ադրբ.՝ Tələt Xanlarov
Ի ծնեԹալաթ Աղասը բեկ օղլի Խանլարով
Ծնվել էօգոստոսի 26, 1927(1927-08-26)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 14, 2004(2004-04-14) (76 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Գործունեության տարիներ1956-2002
Ուշագրավ աշխատանքներHeydar Aliyev Sports and Exhibition Complex?, Memar Ajami? և Təbriz mehmanxanası?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ և «Փառքի» շքանշան
 Talat Khanlarov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թալաթ Խանլարովը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 26-ին Բաքվում։ 1956 թվականին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956-1992 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ, նախագծի գլխավոր ճարտարապետ, բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Շինարարության և Ճարտարապետության պետական կոմիտեի «Ազպետականճարտարապետանախագծ» ինստիտուտում։ 1992 թվականից ղեկավարել է «Ակադեմիկոս Թ. Խանլարովի ստեղծագործական ստուդիան»։ Այս տարիներին Թալաթ Խանլարովի նախագծով կառուցվել են «Իմամ Ռզա» մզկիթը, Բաքվի Իսլամական համալսարանի շենքը, Բաքվում գտնվող «Ջումա» մզկիթը, մի շարք վարչական և բնակելի շենքեր[2][3]։

1967-2002 թվականներին աշխատել է որպես Բաքվի քաղաքային գործադիր իշխանության Ընդհանուր ճարտարապետության վարչության քաղաքային խորհրդի անդամ։ Թալաթ Խանլարովը մահացել է 2004 թվականին։

Աշխատանքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ադրբեջանի ճարտարապետների միության պաշտոնական կայք
  2. Elturan Avalov, Azərbaycanın əməkdar incəsənət xadimi. Яркое творчество мастера. Արխիվացված 2015-09-23 Wayback Machine — Азербайджанские известия, 22 avqust 2007. — Səh. 3.
  3. Թալաթ Խանլարով