Թադևոս Մանդալյան (հուլիսի 5, 1901(1901-07-05)[1] - 1938[1]), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1917

Թադևոս Մանդալյան
Ծնվել էհուլիսի 5, 1901(1901-07-05)[1]
Մահացել է1938[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսման տարիներին աշխատակցել է «Նոր սերունդ» ինտերնացիոնալիստական աշակերտական շաբաթաթերթին, եղել Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից։ 1918 թվականին Հյուսիսային Կովկասում կռվել է Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական զորքերի դեմ։

1919-1920 թվականներին ընդհատակյա կուսակցական աշխատանք է տարել Թիֆլիսում, որի համար արտաքսվել է Հայաստան։ 1926—1927 թվականներին Չինաստանում կռվել է Շանհայի խռովարարների շարքերում։ 1928 թվականին ընտրվել է Հայաստանի Արհեստակցական միությունների խորհրդի նախագահ։ 1928-1936 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Բանգյուղտեսչության ժողկոմ, ՀԿԿ Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1936-1938 թվականներին Մանդալյանը մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին՝ հանրապետականների շարքերում։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ (1929-1931

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 217