Թամարա Թադևոսյան

հայ դեղաբան
(Վերահղված է Թադևոսյան Թամարաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թամարա Սարգսի Թադևոսյան (նոյեմբերի 30, 1922(1922-11-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1975

Թամարա Թադևոսյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1922(1922-11-30) (101 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1975)
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Հերացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1943-1973 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնում, 1974-1989 թվականներին եղել է իր նախաձեռնությամբ կազմակերպած դեղերի տեխնոլոգիայի և դեղագործության կազմակերպման ամբիոնի վարիչը։ 1945-1972 թվականներին եղել է ՀԽՍՀ դեղաբանների համամիութենական ընկերության անդամ, 1974 թվականից՝ ՀԽՍՀ դեղագետների համամիութենական ընկերության անդամ։

Աշխատանքները վերաբերում են արգանդի հարթ մկանների շարժողական ֆունկցիան դրդող նոր դեղանյութերի հայտնաբերման, ազդեցության մեխանիզմների որոշ օրինաչափությունների, կենսադեղաբանության հարցերին[1]։

Պարգևներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П., Армянские учёные-медики, Ер., 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.