«Թագուհու կորգին» (անգլ.՝ The Queen’s Corgi), լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը թողարկվելու է առաջիկայում, ռեժիսորը Բեննա Ստասսենն է («Կախարդական տունը», «Դարձիր լեգենդ. Բիգֆուտ կրտսեր»), պրոդյուսերը NWave Pictures ընկերությունն է։ Ֆիլմը Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհու և նրա սիրելի կորգի ցեղատեսակի շան բարեկամության հիման վրա է։ Սցենարի կենտրոնում Ռեքս շունն է, որը հայտնվում է տնից (Բուքինգհեմյան պալատ) հեռու և հիմա ամբողջ ուժով ձգտում է գտնել հետդարձի ճանապարհը իր տիրուհու մոտ։

Թագուհու կորգին
անգլ.՝ The Queen’s Corgi
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհամակարգչային մուլտֆիլմ
ՌեժիսորԲեն Ստասսեն
ՀնչյունավորումՋուլի Ուոլթերս, Sheridan Smith?, Ռեյ Ուինսթոն, Ջեք Ուայթհոլ, Մեթ Լուկաս, Թոմ Քորթնի[1] և Քոլին ՄաքՖարլեյն[1]
ՊրոդյուսերԲեն Ստասսեն
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Երկիր Բելգիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունLions Gate Entertainment և nWave Pictures?
Տևողություն92 րոպե
Թվականապրիլի 3, 2019, մայիսի 1, 2019 և մարտի 14, 2019[2]
MPAA վարկանիշPG

Սյուժե խմբագրել

Շատ հարուստ և ազդեցիկ մարդկանց շների սիրելի ցեղատեսակը կորգին է։ Փոքրիկ շները ամբողջովին ապրում են իրենց մեծ տերերի կյանքով։ Փրկվելով քաղաքական ծուղակներից՝ Բրիտանիայի թագուհու սիրելին պետք է թողնի Բուքինգհեմյան պալատը։ Հիմա նա արդեն ստիպված է ոչ միայն ծանոթանալ Լոնդոնի փողոցային կյանքի գաղտնիքներին, այլ նաև ապացուցի, որ նա իրական, թագավորական կորգի է։

Արտադրություն խմբագրել

«Թագուհու կորգին» մուլտֆիլմի անիմացիայով և պրոդյուսերությամբ զբաղվել է բելգիական NWave Pictures ընկերությունը։ Charades կինոընկերությունը ներկայումս ցուցադրման վաճառքի իրավունքը վաճառում ամբողջ աշխարհի տարբեր երկրներում։ Անիմացիոն կատակերգության բյուջեն կազմել է $20 միլիոն[3]։

Ռելիզ խմբագրել

Ֆիլմը ամբողջ աշխարհում (Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Լատինական Ամերիկա, ԱՄՆ և այլն) պլանավորվում է թողարկել 2019 թվականին[4]։ Ռուսաստանում անիմացիոն կատակերգությունը վարձակալության կհանվի 2019 թվականի մարտի 7-ին

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի թրեյլերը ցանցում համընդհանուր դիտման համար հասանելի է դարձել 2018 թվականի հոկտեմբերի կեսերին[5], իսկ տեղայնացված տարբերակը՝ նոյեմբերի կեսերին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուր խմբագրել