Ընձառյուծների միություն

Ընձառյուծների միություն, գաղտնի միություն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ գործնականում եղել են՝ ծիսական սպանություններ և սեփական ցեղի ներսում մարդակերություն։ Ընձառյուծների միությունն ակտիվ է եղել XX դարի սկզբին և կեսերին։ Միության հիմնական տարածքներն են համարվել՝ Սիերա Լեոնեն, Լիբերիան, Կոտ դ'Իվուարը[1], ինչպես նաև՝ Նիգերիան։

«Տղամարդ-ընձառյուծների» գաղտնի միության տղամարդու դիմակ: Նիգերիա

Պատմություն խմբագրել

Ընձառյուծների միության մասին առաջին տեղեկատվություն խմբագրել

Մինչ XIX դարի կեսերը շատ քիչ հիշատակումներ են եղել Սիերա Լեոնեում ծիսական սպանությունների և մարդակերության վերաբերյալ։ Այսպես, 1607 թվականին Ուիլիամ Ֆիչը գրել է մարդակեր վայրագ ցեղերի մասին, ովքեր կրում էին ընձառյուծի կաշի, իսկ Գրեհեմ Ինգմանը հիշատակում է մարդկանց ողջակիզելու ծիսակարգը։

Առաջին անգամ, սպանությունների ծիսակարգի մասին եվրոպական հասարակությունում լայնորեն սկսեցին խոսել XIX դարի վերջին, երբ տեղի ունեցավ մի իրադարձություն հայտնի որպես՝ «Տոնգոյի սկանդալ»։ 1891 թվականին ցեղերից մեկի առաջնորդը հավաքեց Գանգամայի, Գբանգբամայի, Յանդեգիի և այլ բնակավայրերի ու գյուղերի բիգմեններին (անգլ.՝ big man; big-man — մեծ մարդ)՝ Տոնգո խաղին մասնակցելու համար, որի անցկացման վայր ընտրված էր Բոգո քաղաքը։ «Խաղի» եզրափակիչ հատվածում 8 մարդու, հատուկ բռնած ծիսակարգի համար, ողջակիզել են։ Այս իրադարձության մասին լուրը բրիտանական հասարակությունում սկանդալի առաջացրեց, և 1892 թվականին՝ նահանգապետի հրահանգով, խաղն արգելվեց, իսկ նա ով կխախտեր օրենքը կհամարվեր՝ քաղբանտարկյալ։

Չնայած Տոնգո խաղի արգելքներին, ծիսական սպանությունների մասին նորությունները շարունակվում էին։ Նրանցից շատերի հետևում կանգնած էր գաղտնի միությունը, որը ստացել էր՝ Մարդ-ընձառյուծների միություն անվանումը։ 1895 թվականին մարդ-ընձառյուծների գործունեությունը ճնշելու նպատակով ընդունվում է օրենք, ըստ որի արգելվում է ընձառյուծի մորթի կրելը, ծիսակատարության դանակը և «կախարդական» դեղամիջոցը։ Խախտողները մեխանիկորեն դառնում էին հանցագործ։ 1896 թվականի հոկտեմբերի 9-ին Սիերա Լեոնեում օրենքն ուժի մեջ մտավ։ Ներքին հողերում ներդրվեց պրոտեկտորատի ռեժիմ, որն իրականացնում էր բնակչության լիակատար վերահսկողություն[2]։

Մարդ-ընձառյուծներ XX դարում խմբագրել

XX դարի սկզբին՝ 1912 թվականին, հատուկ գործողությունների ընթացքում, ձերբակալվել էր ավելի քան 400 միությունում ներգրավված կասկածյալ։ Հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ իշխանությունները հանրությանն են ներկայացրել մարդ-ընձառյուծների ատրիբուտներ։ Դրանից հետո Սիերա Լեոնեում գործող միությունը թուլացավ և տարածվեց հարևան երկրներում։ 1934-1935 թվականներին հանրությունն անհանգստացած էր Բելգիական Կոնգոյում (այժմյան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) տեղի ունեցող իրադարձությունների համար։ Այդ ժամանակ հայտնաբերվել էին մեծ քանակությամբ զոհեր, ովքեր, իբր, մահացել էին ընձառյուծների հարձակումից։ Այս իրադարձությունների արդյունքում Էդգար Ռայս Բերոուզի մոտ միտք հղացավ 1935 թվականին գրել «Տարզանն ու մարդ-ընձառյուծները» վեպը[3][4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945-1947 թվականներին, մարդ-ընձառյուծների միության գործունեություն սկվեց Կալաբարի շրջանում, որը գնտվում է Նիգերիայում։ Պաշտամունքի նվիրյալներն այդ ժամանակ սպանել էին ավելի քան հարյուր մարդ։ Մարդ-ընձառյուծների դեմ սկսվեց ակտիվ շարժում։ Շրջակայքում հայտարարվեց պարետային ժամ և միության անդամների գլուխների համար նշանակվեց պարգևավճար։ Ձերբակալված կասկածյալները մոտ հարյուրն էին, որոնցից 18-ը ենթարկվեց մահապատժի։ Ի սկզբանե որոշված էր հանրային մահապատիժն իրագործել, որպեսզի ցրեն նրանց գերբնականության հանդեպ ունեցած մարդկանց վախերը։ Սակայն, խորհրդակցելով, իշանությունները որոշեցին որպես հանդիսատես թողնել միայն ցեղերի առաջնորդներին։

Այժմ էլ քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք հիմա էլ գոյություն ունեն պաշտամունքի անդամներ, բայց ոչ-ոք չի էլ կարող պնդել, որ պաշտամունքն այժմ չկա։ Մարդ-ընձառյուծների գործունեության դրսևորման վերջին միջադեպը եղել է 1994 թվականին՝ Լիբերիայում։ Տեղի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո գտնվող հիվանդանոց է տեղափոխվել 8 պատառոտված մարդ, որոնցից երկուսը՝ կին և երեխա, ովքեր դեռևս կենդանի էին, սակայն այնքան վախեցած, որ չեն կարողացել տալ որևէ կոնկրետ բացատրություն։ Բուժանձնակազմը՝ կազմված տեղի բնակիչներից, սարսափած փախել է։ Կարմիր խաչի անձնակազմը՝ ուսումնասիրելով մարմինները, համոզվել է, որ հարձակվողները գիշատիչներ չեն եղել, չնայած վնասվածքները շատ նման էին ընձառյուծի ճիրաններից ստացված վերքերի, բայց ատամների հետքերը հստակ մարդկային էին։ Բժիշկների բացակայության ընթացքում, մարմինների մասին հոգ տանողները սպանվեցին, իսկ կինն ընդհանրապես անհետացավ։ Տեղում ոստիկանությունը հայտնաբերեց ընձառյուծի հետքեր։ Գործն այնքան մեծ արձագանք ունեցավ, որ Ինտերպոլն ուղարկեց իր գործակալներին, սակայն՝ ապարդյուն[5]։

Մարդ-ընձառյուծների միության նկարագիր խմբագրել

Բրիտանական իշխանությունները աստիճանաբար շատ բան իմացան Ընձառյուծների միության մասին։ Աղբյուրներից մեկը դարձավ՝ հենց միության անդամների վկայությունները։ Կիրառվում էր մի շատ հետաքրքիր ձև, որի օգնությամբ եվրոպացները սովորել էին «հարցաքննել» տեղի բնակչությանը. հատուկ հարցաքննության համար պատրաստում էին՝ աղի, պղպեղի և մոխրի խառնուրդ, ինչը վկաներին բաժանում էր թարգմանիչը։ Յուրաքանչյուրը կուլ տալուց հետո երդվում էր, որ եթե ստի, ապա . «Թող մահն անմիջապես հարվածի իրեն»[6]։

Ընձառյուծների միության անդամկացում խմբագրել

Ընձառյուծների միության անդամ դառնալու համար անհարաժեշտ էր գտնել այնպիսի մարդու, որն արդեն միության անդամ էր և նրանից խնդրել կախարդական ըմպելիք՝ «բորֆիմոր»։ Եթե խնդրանքը բավարարվում էր, ապա թեկնածուին առաջարկում էին գնալ ջունգլի և գտնել՝ դեպի դեղաբույս տանող արահետը։ Որոշ ժամանակ անց, միությանը միանալու ցանկացող անձը, հանդիպում էր մարդկանց խմբի և նրանց հետ փոխանակվում ողջույնի ծիսակարգով։ Այնուհետև, նորեկին ուղեկցում էին դեպի այն տեղը, որտեղ նա «գտնում էր» կարմիր արկղ՝ լի «բորֆիմորով»։ Նաև նրան հանձնում էին՝ ընձառյուծ-դանակ, որը վերցնելով մարդը երդվում էր ընդմիշտ գաղտնի պահել միությունը։ Դրանից հետո միության նոր անդամը պետք է մատուցեր իր առաջին զոհը։ Սովորաբար դա լինում էր աղջնակ։ Մարդ-ընձառյուծների միությանն անդամակցելու թեկնածուն, օգնողների ուղեկցությամբ, պետք է զոհաբերության համար թույլտվություն խնդրեր հարազատներից։ Սակայն, այդպիսի «խնդրանքը» առարկություն չէր ենթադրում, այլ պարզապես ծիսակարգի մաս էր։ Թույլտվություն ստանալուց հետո անհրաժեշտ էր գտնել մարդասպան՝ յոնգոլադո, որն էլ կավարտի զոհաբերությունը[7]։

Եզրափակիչ փուլը՝ զոհի սպանությունն էր։ Սովորաբար զոհին դեպի որոգայթ ուղեկցում էին ծնողները կամ հարազատները (բայց դա չէր վերաբերվում պատժիչ սպանություններին, երբ մարդուն սպանում էին միության հանդեպ գործած այս կամ այն հանցանքի համար)։ Երբ զոհը մոտենում էր որոգայթին, մարդ-ընձառյուծները ձայներ էին արձակում և այդ ժամանակ յոնգոլադոն գաղտնի մոտենում էր զոհին և կտրում կոկորդը։ Այնուհետև միության անդամները սկսում էին «խառնել հետքերը»՝ հողի վրա ընդօրինակելով ընձառյուծի թաթերի հետքեր։ Դիակը մասնատում էին, միսն ու ներքին օրգանները բաժանում էին միության անդամներին։

Պաշտամունքի ծեսեր ու հոգևոր բաղադրիչ խմբագրել

Մարդ-ընձառյուծները հանդես են գալիս որպես մարտական պաշտամունքի ձև, նման՝ սկանդինավյան բերսերկներին։ Ընձառյուծի պաշտամունքը տղամարդկանց գաղտնի միություն էր, որը գոյություն ուներ Աֆրիկայում դեռևս հնագույն ժամանակներից։ Ըստ ականատեսների վկայությունների, պաշտամունքն ուներ մեծ ազդեցություն ամբողջ Աֆրիկայի տարածքում, քանի որ նրա անդամները տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին։

Հաշվի առանելով ընձառյուծների միության գաղտնիությունը, նրա անդամները ապրում էին բնականոն կյանքով, ոչնչով աչքի չէին ընկնում և չէին մատնում իրենց պատկանելությունը։ Սակայն արշավանքների ժամանակ նրանք կրում էին ընձառյուծի մորթի և ծիսական դիմակ, այնպես՝ որ դառնան անճանաչելի։ Որպեսզի ավելի նմանվեն ընձառյուծի, նրանք օգտագործում էին զենքեր, որոնց միջոցով նմանակում էին ընձառյուծի ճանկեր ու ատամներ։ Դրանք ինչպես հատուկ ճանկեր էին, այնպես էլ՝ եռատամ դաշույններ։ Նաև կրում էին հատուկ կոշիկներ, որոնցով թողնում էին հովազի թաթերի հետքեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1900-1950: The Leopard Society in the Nimba Range and at the Kru coast Արխիվացված 2012-07-17 Wayback Machine. // liberiapastandpresent.org. Проверено 8 сентября 2012. Архивировано 26 октября 2012 года.
  2. Beatty, 2003, p. 3—14.
  3. «Société secrète des hommes-léopards». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  4. The Real Leopard Men of the Congo
  5. Люди-леопарды на Bestyary.us
  6. Beatty, 2003, p. 25—26.
  7. Davies, Nigel. Human sacrifice: In history and today. — Macmillan, 1981. — 320 p. — ISBN 978-0333223840. — P. 136—141.

Գրականություն խմբագրել

  • Народы Африки / Под ред. Д. А. Ольдерогге, И. И. Потехина. — М.: Изд-во АН СССР, 1954.
  • Онгаро, Альберто; Морольдо, Джанфранко. Интервью с «леопардами» // Вокруг света, 1972, № 11 (2566).
  • След леопарда // Тайная власть, 2008, № 3.
  • Тайные общества. — Литература, 1996. — (Энциклопедия преступлений и катастроф)
  • Axelrod, Alan. The International Encyclopedia of Secret Societies & Fraternal Orders. — Checkmark Books, 1997.
  • Beatty, Kenneth James. Human leopards: an account of the trials of human leopards before the Special Commission Court: with a note on Sierra Leone, past and present. With a preface by Sir William Brandford Griffith. 1st AMS ed. — New York: AMS Press, 1978. (Online)
  • Beatty K. J. Human Leopards. — Kessinger Publishing, 2003. — 220 p
  • Maes, Joseph. Aniota-Kifwebe. Les masques des populations du Congo belge et le matériel des rites de circoncision. — Anvers: De Sikkel, 1924.
  • Mokede, Paul-Roger. Société secrète des Anioto, hommes léopards, ches les Babali, Congo-Kinshasa. — École pratique des hautes études (Paris). Université de soutenance, 1971.
  • Poore Sheehan, Perley. The Leopard Man and Other Stories. — Pulpville Press, 2007.
  • Pratten, David. The Man-Leopard Murders: History and Society in Colonial Nigeria. — Indiana University Press, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

1900-1950: The Leopard Society in 'Vai country', in Bassaland. Արխիվացված 2010-11-23 Wayback Machine