Ընթրիք Էմմաուսում (Կարավաջո, Լոնդոն)

«Ընթրիք Էմմաուսում», բարոկկո ոճի իտալացի նկարիչ Կարավաջոյի կտավ, որը նա վրձնել է 1601 թվականին և որն այժմ գտնվում է Լոնդոնում։ Նկարը պատվիրել և դրա համար վճարել է կարդինալ Ջիրոլամո Մատեիի եղբայրը՝ Սիրիակո Մատեին։

Ընթրիք Էմմաուսում
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1]
տարի1601[1]
բարձրություն196,2 սանտիմետր
լայնություն141 սանտիմետր
ուղղությունբարոկկո[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
պատվիրատուCiriaco Mattei?
հիմնական թեմաSupper at Emmaus?
https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau1.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau2.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau3.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau4.html կայք
Ծանոթագրություններ
 Supper at Emmaus by Caravaggio (London) Վիքիպահեստում

Նկարում պատկերված է այն պահը, երբ հարություն առած, բայց ծպտված Հիսուսը Էմմաուս քաղաքում հայտնվում է իր աշակերտներից երկուսին (ենթադրաբար Ղուկասին ու Կլեոպասին) ու անմիջապես անհետանում նրանց տեսադաշտից (Ավետարան ըստ Ղուկասի, 24։ 30–31)։ Կլեոպասը կրում է ուխտավորի հագուստ, իսկ մյուս առաքյալի հագուստը պատռված է։ Կլեոպասի բազուկները մեկնած են, որոնք խորություն են հաղորդում նկարին։ Կանգնած սպասավորը, որի դեմքը մթության մեջ է, անհաղորդ է կատարվածին։ Նկարին արտասովորություն են հաղորդում բնական չափսերով կերպարները և մութ ու դատարկ ֆոնը։ Սեղանը ծածկված է նատյուրմորտ հիշեցնող կերակուրներով։ Առաքյալների ճանաչած աշխարհը հիշեցնող ուտելիքով լի մի զամբյուղ տարուբերվում է սեղանի ծայրին[3]։

Ընթրիք Էմմաուսում (Կարավաջո, Միլան), 1606, Միլանի Բրերա պատկերասրահ

Մարկոսի ավետարանում (16:12) ասվում է, որ Հիսուսը նրանց հայտնվել է «այլ կերպ», և գուցե այդ պատճառով է այստեղ առանց մորուքի պատկերված, ի հակադրություն «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավի, որտեղ նստած մի խումբ գումար հաշվող մաքսավորների է հայտնվում Քրիստոսը։ Կարավաջոյի կտավներում կրկնվող թեմա է առօրյա իրավիճակներում սուբլիմացիա գտնելը։ Տեսարանում առկա է անբացատրելի մարդկայնություն, քանի որ մարդեղեն Հիսուսը իրեն անճանաչելի է դարձրել իր իսկ աշակերտների համար, որը հաստատում և հաղթահարում է նրա մարդեղենությունը։ Թվում է, թե Կարավաջոն առաջարկում է այն գաղափարը, որ գուցե ոմն Հիսուս կարող է հայտնվել մեր ամենօրյա կյանքում։ Մութ ֆոնը կենդանություն է հաղորդում պատկերին։

Կտավի մեկ այլ տարբերակ, որն այժմ գտնվում է Միլանի Բրերա պատկերասրահում, Կարավաջոն նկարել է 1606 թվականին։ Համեմատության համար կարելի է նշել, որ կերպարների ժեստերն ավելի զուսպ են, որը ներկայությունն ավելի կարևոր է դարձնում, քան դրա պատկերումը։ Տարբերությունը հավանաբար պայմանավորված է այդ ժամանակահատվածում Կարավաջոյի կյանքի հանգամանքներով (նա Հռոմից փախել էր որպես հանցագործ՝ Ռանուչիո Տոմասոնիի մահվան հետ կապված), կամ էլ գուցե արվեստի շարունակակական զարգացմամբ․ հաջորդող հինգ տարիների ընթացքում նա հասկացել էր թերագնահատման արժեքը։

Տես նաև խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Caravaggio's Supper at Emmaus, Smarthistory[3]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. 3,0 3,1 «Caravaggio's Supper at Emmaus». Smarthistory at Khan Academy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.

Հետագա ընթերցանություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընթրիք Էմմաուսում (Կարավաջո, Լոնդոն)» հոդվածին։