Ընթերցող աղջիկը (քանդակ)
Ընթերցող աղջիկը (իտալ.՝ La lettrice), քանդակագործ Պիետրո Մանիի 1856 թվականին ստեղծած մարմարե քանդակ, որը գտնվում է Միլանի Ժամանակակից արվեստի պատկերասրահում։
Ընթերցող աղջիկը | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | մարմար |
ստեղծվել է | 1856 |
Պատմություն
խմբագրելԻ տարբերություն ավանդական քանդակների՝ «Ընթերցող աղջիկը» քանդակը չունի անարտահայտիչ աստվածուհու դեմք, այլ դեմքին կան մարդկային արտահայտություններ։ Աղջիկն առանց կոշիկների նստած է աթոռին, որը հենարան է և՛ գրքի, և՛ հագուստի համար և կարդում է բանաստեղծ և դրամատուրգ Ջովանի Բատիստա Նիկոլինիի գրքերից։ Նա նստած է թեք, ինչը նուրբ շարժ է ստեղծում նրա մարմնի առանցքի շուրջ և կլանված ընթերցում է գիրքը։ Հագին ունի գիշերազգեստ, որն իջնելով՝ բացել է նրա կուրծքը։ Աղջկա ձախ այտին՝ աչքի մոտ, արցունքի կաթիլ կա։ Պարանոցին պարզ թելով կախված է Ջուզեպպե Գարիբալդիի դիմանկարով մեդալիոնը։
Քանդակում մարմնավորված է Իտալիան՝ որպես երիտասարդ, հասունացող երկիր[1]։
Այլ տարբերակներ
խմբագրել«Ընթերցող աղջիկը» քանդակի մեկ այլ օրինակ գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Julius Bryant, 'Bergonzoli's Amor degli angeli: the Victorian taste for contemporary Latin Sculpture', Apollo, CLVI (2002): 16-21.
- http://www.palacioajuda.pt/pt-PT/coleccoes/escultura/ContentDetail.aspx?id=216 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine