Էդգար Մարին
(Վերահղված է Է. Մարինից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդգար Մարին Լևի (իսպ.՝ Edgar Marín Leví, մայիսի 22, 1943[1], Պունտարենաս, Կոստա Ռիկա - օգոստոսի 16, 2023[2]), 1960-1970-ականների կոստառիկացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Էդգար Մարին իսպ.՝ Edgar Marín | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1943[1] |
Ծննդավայր | Պունտարենաս, Կոստա Ռիկա |
Մահացել է | օգոստոսի 16, 2023[2] (80 տարեկան) |
Քաղաքացիություն | Կոստա Ռիկա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Կարիերայի մեծ մասն անց է կացրել «Դեպորտիվո Սապրիսայի» կազմում։ 1961-1977 թթ. ընթացքում Մարինը «Սապրիսայի» հետ 12 տիտղոս է նվաճել Կոստա Ռիկայի Պրիմիերա Դիվիզիոնում։ 1967-1969 թթ. ընթացքում հանդես է եկել Հյուսիսամերիկյան սոքերի լիգայում (NASL)՝ «Օքլենդ Քլիփերս» և «Կանզաս Սիթի Սփերս» ակումբների կազմում։
Կոստա Ռիկայի հավաքականի կազմում նվաճել է 1963 թ. Սալվադորում կայացած Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) առաջին խաղարկության չեմպիոնի կոչումը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Fallece Edgar Marín, leyenda del fútbol nacional — Teletica, 2023.
Արտաքին հղումներ խմբագրել
- Տեղեքարտ Էդգար Մարին; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք Արխիվացված 2013-06-29 archive.today, national-football-teams.com, nasljerseys.com (անգլ.)
- «Սապրիսայի հսկաները»; aldia.cr (իսպ.)
Սա անավարտ հոդված է կոստառիկացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |