Էֆի Ախցիոգլու (հուն․՝ Έφη Αχτσιόγλου, 1985, Յաննիցա, Pella Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան), հույն կին քաղաքական գործիչ, Սիրիզա կուսակցության անդամ։ 2015 թվականից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր [1][2]: Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար։

Էֆի Ախցիոգլու
հուն․՝ Έφη Αχτσιόγλου
Դիմանկար
Ծնվել է1985
ԾննդավայրՅաննիցա, Pella Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
ԿրթությունՍալոնիկի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և պետական ծառայող
Զբաղեցրած պաշտոններLabour minister of Greece?
ԿուսակցությունՍԻՐԻԶԱ
Commons-logo.svg Efi Achtsioglou Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էֆի Ախցիոգլուն ծնվել է 1985 թվականի հունվարի 4-ին Յաննիցայում։ Գերազանցությամբ Ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել բակալավրի կոչում, իսկ 2009 թվականին գերազանցությամբ ստացել է մագիստրոսի կոչում՝ միջազգային հանրային իրավունքի և քաղաքագիտության մասնագիտացումով[3]։ 2014 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աշխատանքային իրավունքի բնագավառում՝ պրոֆեսոր Արիստիդիս Կազակոսի Αριστείδης Καζάκος ղեկավարությամբ։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Էֆի Ախցիոգլուն 2009-2013 թվականներին աշխատել է Սալոնիկի Արիստոտել համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Նա նաև աշխատել է որպես իրավաբան, գիտաշխատող Սալոնիկում գտնվող Միջազգային և եվրոպական տնտեսական իրավունքի կենտրոնում (CIEEL): Ապա՝ որպես Սիրիզա կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական[4]։ Հանդիսանում է Սիրիզայի կենտրոնական կոմիտեի անդամ[5]։ 2016 թվականի նոյեմբերի 5-ին ստացել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պորտֆելը։ Դարձել է Ցիպրասի կառավարության երկրորդ կաբինետի ամենաերիտասարդ նախարարը։ Այդ ժամանակ Էֆին 30 տարեկան էր։ 2019 թվականի հուլիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է պատգամավոր[6]։

ՄատենագրությունԽմբագրել

  • Ε. Αχτσιόγλου, Ι. Κουμασίδης και Σ. Μίτας. (2012). ‘Ξαναπιάνοντας το νήμα...για τη σχέση δημοκρατίας και σοσιαλισμού’, εκδ. Θύραθεν.
  • E. Achtsioglou, (2010). Sustainable Development and Its Judicial Review in Greek Case Law: A conceptual and methodological analysis. LAP Lambert Academic Publishing.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Новые министры правительства Греции приведены к присяге»։ РИА Новости։ 2016-11-05։ Վերցված է 2020-04-12 
  2. «Премьер-министр Греции произвел перестановки в правительстве»։ ТАСС։ 2016-11-05։ Վերցված է 2020-04-12 
  3. «Κοινοβουλευτική Θητεία Βουλευτών Από Τη Μεταπολίτευση Ως Σήμερα»։ www.hellenicparliament.gr։ Վերցված է 2022-04-12 
  4. «Ανά Εκλογική Περιφέρεια»։ www.hellenicparliament.gr։ Վերցված է 2022-04-12 
  5. «Η Έφη Αχτσιόγλου στην ηλεκτρική καρέκλα του υπουργείου Εργασίας- Γιατί επελέγη»։ web.archive.org։ 2016-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-07-ին։ Վերցված է 2022-04-12 
  6. «ΨΗΦΟΔΕΛΤΙΟ ΕΠΙΚΡΑΤΕΙΑΣ ΣΥΡΙΖΑ»։ Αυγή (հունարեն)։ 2015-09-10։ Վերցված է 2022-04-12