Էֆիմերտե
Էֆիմերտեն (հուն․՝ ἐφημερίς «օրագիր», «առօրյա դեպք»), նաև՝ Էֆիմէրտէ, Էֆիմերտէյ, կամ Եփրեմվերդին
Էֆիմերտե | |
---|---|
Կազմված է | ուղիղ ծագում, թեքում, Ժամանակ և ուղեծրի էլեմենտներ |
Ephemeris Վիքիպահեստում |
Էփիմերտե՝ օրագիրԽմբագրել
Հնում պետական, քաղաքական ու ռազմական գործիչների օրագրերը։ Եգիպտոսում և Հին Հունաստանում Էփիմերտեներում նշում էին ամենօրյա տեղեկություններ, հաշվետվություններ։ Հայտնի են Ալեքսանդր Մակեդոնացու Էփրիմերտեները։
Էփրիմերտե՝ Աստղագուշակության գիրքԽմբագրել
Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող աղյուսակներ և հին օրացույցներ։
Հետագա զարգացումներըԽմբագրել
Հետագայում Էփրիմերտեներում մեծ տեղ են հատկացվել գուշակումներին, երազահանությանը, գրբացությանը, ժողովրդական բժշկությանը, փիլիսոփայական դատողություններին։ Առաջին աստղագիտական Էփրիմերտեն, կազմված 30 տարվա համար, լույս է տեսել 1476 թ., Նյուրնբերգում։ Հետագայում հրատարակվել են Էփրիմերտեներ 100 տարվա համար։
Էֆեմերիդները ժամանակակից աստղագիտությունումԽմբագրել
Ժամանակակից աստղագիտությունում Էֆեմերիդներ են անվանվում երկնային մարմինների տեղադրության մասին տեղեկությունները: Դրանք հաշվարկվում են համապատասխան ծրագրային ապահովման միջոցով տարբեր մոլորակների, արբանյակների, աստերոիդների, գիսաստղերի և այլ մարմինների համար, ցանկացած ժամանակային միջակայքի համար: Արեգակնային համակարգի էֆեմերիդները կարևոր նշանակություն ունեն տիեզերական սարքերի նավավարության համար:
Էֆեմերիդների հաշվարկման ծրագրային ապահովումը ազատ հասանելություն ունի, այս ծրագրերից որոշները ունեն նաև արդեն իսկ հաշվարկված էֆեմերիդներ[1]:
Հայկական ԷփրիմերտեներըԽմբագրել
Հայերեն առաջին Էփրիմերտեն լույս է տեսել 1748-ին Վենետիկում։ Հայերեն Էփրիմերտեներում շարադրվել են նաև հռոմեական և հայկական տոմարների աղերսները։ Էփրիմերտեն հայտնի է նաև "Եփրեմվերդի" սխալ անվամբ, ժողովրդական ստուգաբանությամբ՝ իբրև կոնկրետ անձնավորության մարգարեություն։
ԱղբյուրներԽմբագրել
- Սաֆարյան Սարգիս (1798)։ Էֆիմէրտէ։ Կալկաթայ: Տպարանի Տր. Յովսէփայ Ստափփանուէան
- Րաֆֆի օրացոյց։ Թեհրան, Իրան։ 2008
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ American Practical Navigator: An Epitiome of Navigation։ Bethesda, MD: National Imagery and Mapping Agency։ 2002։ էջ 270
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էֆիմերտե կատեգորիայում։ |