Բարլ (գետ)
Բարլ, գետ Հարավարևելյան Անգլիայում, հոսում է Էքսմուր տարածաշրջանով։ Բարձրությունը ծովի մակարդակից 396,54 մետրից (1300 ոտնաքայլ[5]) 426,72 մետր է (1400 ոտնքայլ)։ Երկարությունը 40,23 մետր է (25 մղոն)[6] կամ 39,6 մետր։ Ջրավազանի մակերեսը՝ 128 կմ²[7]։
Բարլ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 39,57 կմ[1][2][3][…] |
Ավազանի մակերես | 128 կմ²[4] |
Գետաբերանի տեղակայում | Էքս |
Կոորդինատներ | |
Ջրահավաք | English Channel basin? |
Անվանում
խմբագրելԳետը 1219 թվականին հիշատակվել է են Բերգել ձևով, իսկ 1279-ին Բուրևել ձևով։
Ծագում է հին անգլերեն beorg wella՝ «լեռնային հոսք»[5] բառակապակցությունից։ Բարլ ջրանունը ծագում է գաելերեն «լեռնային» բառից[8]։
Նկարագրություն
խմբագրելՀոսում է Սոմերսեթի շրջանի Էքսմուր տարածաշրջանի հյուսիսային հատվածից դեպի արևելք[6]։ Այն հոսում է 11.27 կմ (7 մղոն) հեռավորության վրա Դևոնի մոտ գտնվող Էքս գետի մեջ[5]։ Գետը և նրա հովիտը կենսաբանության համար գիտական հատուկ նշանակություն ունեցող վայրեր են։ Բազմաթիվ կիլոմետրեր ափամերձ տարածքների համար ծածկված են անտառներով[9][10]։ Գետը հարմար է կայակավարության համար[11]։
Չանեսի լեռնաշղթայի վրա՝ վերին հոսանքում, կա 1.2 հա տարածք ունեցող Պինկերիի լճակի ջրամբար։ Այն ստեղծել են 19-րդ դարում հողատեր Ջոն Նայթը և նրա որդին։ Սկզբում այն ուներ 2.8 հա տարածք։ Ջրամբարի նպատակը անհայտ է, բայց նրանից ոչ հեռու են գտնվում փոքր ջրանցքի մնացորդները։
Տեսարժան վայրեր
խմբագրելՎիտիպուլում գետի վրա տեղակայված ուշ միջնադարում կառուցված վեցակամար Լենդեկր կամուրջը, իսկ Դալվերտոնին մոտ՝ հնադարյա քարե-սալաքարե Տարր Սփեթս կամուրջը։ Երկուսն էլ ճարտարապետական հուշարձաններ են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Statutory Main River Map - Datasets
- ↑ 2,0 2,1 Lower Barle - Catchment Data Explorer
- ↑ 3,0 3,1 Middle Barle - Catchment Data Explorer
- ↑ 4,0 4,1 45011 - Barle at Brushford - National River Flow Archive
- ↑ 5,0 5,1 5,2 Anthony Poulton-Smith Barle (River). — Somerset Place Names. — Amberley Publishing Limited, 2010. — 187 с. — ISBN 9781445630939
- ↑ 6,0 6,1 R. A. Otter Southern England. — Thomas Telford, 1994. — С. 91. — 310 с. — ISBN 9780727719713
- ↑ «National River Flow Archive». National River Flow Archive (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ James Cowles Prichard Celtic Linguistics, 1700-1850: pt. 2. The Gael and Cymbri. — Taylor & Francis, 1706. — С. 206. — 720 с. — ISBN 9780415204842
- ↑ Thomas H. Williams Devonshire Scenery: Or, Directions for Visiting the Most Picturesque Spots on the Eastern and Southern Coast. — 1827. — С. 27. — 248 с.
- ↑ pt. 1. A general history of the county. pt. 2. The parochial history, viz. the hundreds of Norton Ferrers, Bruton, Horethorne, Catsash, and Glastonbury. — 1839. — С. 13. — 668 с.
- ↑ Paul Mason Kayaking and Canoeing: The World's Best Paddling Locations and Techniques. — Capstone, 2010. — С. 32. — 32 с. — ISBN 9781429655019
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարլ (գետ)» հոդվածին։ |