Հեյլ Էփլմեն

ամերիկացի դերասան
(Վերահղված է Էփլմեն Հեյլից)

Հեյլ Այզեք Էփլմեն (անգլ.՝ Hale Isaac Appleman, հունվարի 17, 1986(1986-01-17), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Կախարդները» հեռուստասերիալում կատարած Էլիոթի դերով։

Հեյլ Էփլմեն
Ծննդյան թիվ՝հունվարի 17, 1986(1986-01-17) (38 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և թատրոնի դերասան
IMDb։ID 2082776

Կարիերա

խմբագրել

Կատարել է Զաքի դերը NBC-ի «Սմեշ» երաժշտական, դրամատիկական հեռուստասերիալում[2]։ Կինոյում իր առանջնաելույթը կատարել է «Գեղեցիկ Օհայո» ֆիլմում։ Կատարել է Ջուդ Ուինիքի դերը Պեդրո ֆիլմում։ Նաև նկարահանվել է «Շարքային Ռոմեո» և «Ռոքֆելեր ոստրեներ» ֆիլմերում։ 2015 թվականին սկսել է կատարել գլխավոր դեր «Կախարդները» հեռուստասերիալում՝ մարմնավորելով կախարդ Էլիոթին։

Անձնական կյանք

խմբագրել

Էփլմենը քվիր է[3]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2006 Գեղեցիկ Օհայո Beautiful Ohio Էլիոթ
2007 Ատամներ Teeth Տոբի
2008 Պեդրո Pedro Ջադ
2011 Շարքային Ռոմեո Private Romeo Ջոշ Նեֆ
2012 Ռոքֆելեր ոստրեներ Oysters Rockefeller Գիբոն Փերլ
2012 Ջագու Jagoo Սեմ
2015 Սպիտակ խոլորձ The White Orchid Գեղեցիկ տղամարդ

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2012 Սմեշ Smash Զաք 2 էպիզոդ
2015 — 2020 Կախարդները The Magicians Էլիոթ Հիմնական դեր, 52 էպիզոդ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Jones, Kenneth (2012 թ․ մարտի 13). «The Smash Report: Episode 6, Or, The Pajama Top Game». Playbill. էջ 2. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  3. «2018's Icons, Innovators, and Disruptors». The Advocate (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 8.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլ Էփլմեն» հոդվածին։