Էրոն Ռեմզդեյլ (անգլ.՝ Aaron Ramsdale, մայիսի 14, 1998(1998-05-14)[1], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[2]։

Էրոն Ռեմզդեյլ
Aaron Ramsdale
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Aaron Christopher Ramsdale
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1998(1998-05-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 12
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԲոլթոն Ուոնդերերս
2013-2016 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Անգլիա Շեֆիլդ Յունայթեդ 0 (0)
2017-ներկա Անգլիա Բորնմութ 17 (0)
2018   Անգլիա Չեստերֆիլդ 19 (0)
2019   Անգլիա Ուիմբլդոն 20 (0)
Ազգային հավաքական
2016 Անգլիա Անգլիա Մ18 2 (0)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ19 12 (0)
2017-2018 Անգլիա Անգլիա Մ20 5 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա Մ21 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 17-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 17-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ռեմզդեյլը սկսել է Բոլթոն Ուոնդերերսում։ 2013 թվականին նա դուրս մնաց Բոլթոնի ակադեմիայից, քանի որ համարվեց "շատ փոքր" և "վատ էր հարվածում գնդակը[3][4]"։ Դրանից հետո Ռեմզդեյլը միացավ Շեֆիլդ Յունայթեդի երիտասարդական թիմին[5][6]։ 2014 թվականի մայիսին անգլիացին կրթաթոշակ ստացավ ակումբի կողմից[7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի մայիսի 6-ին[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 6-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Անգլիայի գավաթի Լեյտոն Օրիենտի դեմ խաղում[9]։ Շեֆիլդ Յունայթեդի առաջին թիմի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 2 հանդիպում՝ բաց թողելով 3 գնդակ[10]։

Բորնմութ խմբագրել

2017 թվականի հունվարի 31-ին Ռեմզդեյլը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[11][12][13][14]։ 2018 թվականի հունվարի 5-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Անգլիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող Չեստերֆիլդին[15][16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 6-ին՝ Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով ինքնագոլի հեղինակ[18][19]։ Չեստերֆիլդի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 19 հանդիպում՝ բաց թողելով 33 գնդակ[20]։ 2019 թվականի հունվարի 4-ին անգլիացին վարձավճարով տեղափոխվեց Ուիմբլդոն[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի Ֆլիտվուդ Թաունի դեմ խաղում[24][25]։ Առաջին հանդիպումը Լիգա Մեկում անցկացրեց հունվարի 12-ին՝ Քովենթրի Սիթիի դեմ խաղում[26][27]։ Ուիմբլդոնի կազմում Ռեմզդեյլը անցկացրեց 23 հանդիպում[28]՝ 7 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[29]։

2019-20 մրցաշրջանում Ռեմզդեյլը վերադարձավ Բորնմութ՝ դառնալով թիմի հիմնական դարպասապահը[30]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[31][32]։ Հոկտեմբերի 21-ին Ռեմզդեյլը երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ[33][34][35][36]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռեմզդեյլը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[37]՝ անցկացնելով 5 հանդիպում[38], իսկ Անգլիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[40][41]։ 2018 թվականին Ռեմզդեյլը Անգլիայի Մ21 հավաքականի հետ հաղթեց Տուլոնի առաջնությունը[42][43][44]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ[45]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շեֆիլդ Յունայթեդ 2016–17 Լիգա Մեկ 0 0 2 0 0 0 2 0
Չեստերֆիլդ (վարձավճար) 2017–18 Լիգա Երկու 19 0 0 0 0 0 19 0
Ուիմբլդոն (վարձավճար) 2018–19 Լիգա Մեկ 20 0 3 0 0 0 23 0
Բորնմութ 2019–20 Պրեմիեր Լիգա 17 0 0 0 0 0 17 0
Կարիերայի ընդհանուր 56 0 5 0 0 0 0 0 61 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2017[39]

Անգլիա Մ21

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - A. Ramsdale - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Kajumba, Adrian (2019 թ․ նոյեմբերի 22). «Aaron Ramsdale was released aged 15 because he 'couldn't kick'». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Bournemouth goalkeeper Ramsdale: Why Bolton released me - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Development Squad». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Ramsdale says Bolton rejection 'could possibly be the best thing which ever happened to me'». Bournemouth Echo (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Welcome to the new scholars». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. «Professional deals for youngsters». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Sheffield United - Leyton Orient, Nov 6, 2016 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «AFC Bournemouth sign young 'keeper Aaron Ramsdale from Sheffield United». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «Ramsdale departure». www.sufc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. «Bournemouth sign Aaron Ramsdale from Sheffield United for £1m - Sky sources». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. «Bournemouth buy Sheffield United goalkeeper Aaron Ramsdale». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. «Fourth New Recruit Joins Spireites». www.chesterfield-fc.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  16. «Ramsdale loaned to Chesterfield». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. «Aaron Ramsdale: Chesterfield sign Bournemouth goalkeeper on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. «Accrington Stanley - Chesterfield FC, Jan 6, 2018 - League Two - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  19. «Accrington Stanley 4–0 Chesterfield». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  20. «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  21. «Dons sign goalkeeper on loan from Bournemouth». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  22. «Ramsdale joins AFC Wimbledon on loan». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  23. «Aaron Ramsdale: AFC Wimbledon sign Bournemouth goalkeeper on loan». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  24. «Fleetwood Town - AFC Wimbledon, Jan 5, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  25. «Dons march into fourth round with a dramatic winner». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. «Coventry City - AFC Wimbledon, Jan 12, 2019 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. «Coventry City vs AFC Wimbledon on 12 Jan 19 - Match Centre - AFC Wimbledon». www.afcwimbledon.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  28. «Aaron Ramsdale | Football Stats | Bournemouth | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  29. «Player of the Year Will quick to focus on completing survival bid». www.afcwimbledon.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  30. «Aaron Ramsdale deserved to start Premier League season – Eddie Howe». Football Paradise (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  31. «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  32. «Bournemouth 1–1 Sheffield United». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  33. «Ramsdale signs new Cherries deal». AFCB. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  34. «Bournemouth goalkeeper Aaron Ramsdale signs new-long term contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  35. «Aaron Ramsdale: Bournemouth keeper signs new long-term deal». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  36. Parker, Ian (2019 թ․ հոկտեմբերի 21). «Bournemouth goalkeeper Aaron Ramsdale handed new long-term deal». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  37. Association, The Football. «Young Lions squad for U19 Euro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  38. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  39. 39,0 39,1 Ames, Nick (2017 թ․ հուլիսի 15). «England win European Under-19 Championship as youth shines again». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  40. «Portugal U19 - England U19, Jul 15, 2017 - European U19 Championship 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  41. «European Under-19 Championship: England beat Portugal in final» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  42. Association, The Football. «U21s set for Toulon». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  43. Association, The Football. «England U21s 2-1 Mexico». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  44. 44,0 44,1 «Toulon Tournament: England U21s secure third successive title with 2-1 win over Mexico» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  45. «Aaron Ramsdale». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոն Ռեմզդեյլ» հոդվածին։